Մոտ 15 հազար զբոսաշրջիկներ, որոնց մեծ մասը չիլիացի են, արգելափակվել են Արգենտինան ու Չիլին սահմանազատող «Լոս Լիբերտադորես» սահմանային անցակետի մոտ՝ վատ եղանակի պատճառով: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով արգենտինական ԶԼՄ-ներին:
Անդերի մոտ տեղակայված անցումային գոտում միայն վերջին օրերին տեղացել է 40 սմ ձյուն: Տեղումները զուգակցվել են ուժեղ քամով, ինչի հետևանքով տեղի իշխանությունները ստիպված են եղել փակել լեռնային թունելներից մեկը:
«Լոս Լիբերտադորես» անցակետը գտնվում է 3 հազար մետր բարձրության վրա:








































