Գերմանիայում թուրք ներգաղթյալները չեն աջակցում Քրիստոնեա-դեմոկրատական միությանը:
Թուրքական համայնքի ներկայացուցիչները Գերմանիայի կանցլերի կուսակցությանը մեղադրում են չափազանց կոշտ միգրացիոն քաղաքականություն վարելու մեջ: Մասնավորապես, քրիստոնյա-դեմոկրատները հանդես են գալիս երկքաղաքացիության դեմ: Որոշ ներգաղթյալներ բողոքում են, որ իրենց գերմանական հասարակության լիիրավ անդամ չեն զգում:
Մինչդեռ մյուս քաղաքական ուժերը, մասնավորապես՝ Կանաչների կուսակցությունն ու Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը փորձում են օգնել ներգաղթյաներին, ինչի շնորհիվ էլ ազգային փոքրամասնությունները պատրաստ են ընտրություններին աջակցել նրանց:
Նշենք, որ Գերմանիայի ներգաղթյալների միայն կեսն ընտրելու իրավունք ունի, որն էլ երկրի քվեարկող բնակչության 10 %-ն է կազմում:







































