Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի և Պարույր Հայրիկյանի կողմից հրավիրված համատեղ հանրահավաքում ելույթ ունեցավ «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Նա նշեց, որ այսօր մեր իշխանությունները, Ազգային ժողովը պարտավոր են անդրադարձ կատարել ոչ միայն Հայաստանի անկախությանը, այլ նաև Արցախի անկախությանը․ «Մենք ինքներս ենք պարտավոր ճանաչել Արցախի անկախությունը:
Մեր նկատմամբ այս ոտնձգությունները, երբ Սերժ Սարգսյանին հրավիրում են Մոսկվա ու ասում՝ այսպիսի հայտարարություններ պետք է անես… վաղը մեկ այլ տեղ կարող են մեկ այլ դրածոներ հրավիրել և ստիպել, որ այլ հայտարարություններ անի։ Սա նշանակում է, որ Հայաստանը վտանգված է անկախության համատեքստում, վտանգված է նաև Արցախը»:
Զարուհի Փոստանջյանի ելույթի մանրամասները դիտեք մեր տեսանյութում։







































