Անդրադառնալով Հրանտ Բագրատյանի այն հայտարարությանը, որ մազութի գործ չի եղել, և ինքը ունի այն թուղթը, որ Արշակ Սադոյանը դատարանում ինչ հայտարարել է՝ փոխաբերական իմաստով է ասել, դա Արշակ Սադոյանի հիվանդ երևակայության արդյունքն է, Արշակ Սադոյանն ասաց, որ Հրանտ Բագրատյանը իսկապես բացահայտ սուտ է սովորել դեռ այն ժամանակվանից, նա սովորել է կեղծել. «Երբ 90-ականներին լույսը տալիս էին, սաղ երեխաները գոռում էին՝ լույս տվին: Ապրում էինք խավարի, ցրտի մեջ, սարսափելի պայմաններում, բայց պարզվում է, որ Հայաստանը այնքան էլեկտրաներգիա էր արտադրում, որքան հիմա: Մազութը լափեցին, 255 հազար տոննա ուղղակի Հայաստան չմտավ, փողը մտավ Ռուսաստան, այնտեղ կիսվեցին»,- ասաց Արշակ Սադոյանը:
Նա նշեց, որ անկախություն ունենալը չի նշանակում՝ ճիշտ էին ղեկավարում. շատ սխալ էին ղեկավարում:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի








































