Լոնդոնի 17 հիվանդանոցներում բուժանձնակազմին արգելվել է փարաջա հագնել՝ գրում է The Telegraph-ը:
Այդ հիվանդանոցների ղեկավարությունը բուժանձնակազմին կոչ է արել «հիվանդի հետ ապահովել երես առ երես շփում»: Հիվանդանոցներից շատերը, որոնք ներմուծել են սահմանափակումները, գտնվում են մուսուլմանական բնակչությամբ հագեցած շրջաններում:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը հրամայել է վերանայել առողջապահական համակարգի աշխատակիցների համազգեստների քաղաքականությունը:
Հրամանն արձակել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը:








































