Եգիպտոսի իշխանությունները որոշում են ընդունել կրճատել պարետայն ժամի տևողությունը: Պարետային ժամը սահմանվել էր օգոստոսին՝ կապված երկրում զանգվածային անկարգությունների հետ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Եգիպտոսի կառավարությանը:
Կառավարության որոշմամբ՝ շաբաթ օրվանից տեղաշարժը կսահմանափակվի 00.00-ից մինչ առավոտյան 05.00-ն (նախկինում սահմանափակվել է 23.00-ից 05.00-ն): Ուրբաթ օրերին պարետային ժամը նախկինի պես կսկսվի 19.00-ից: Եգիպտոսում հանգստյան օր համարվող ուրբաթ օրերին են տապալված նախագահ Մուհամմադ Մուրսիի կողմնակիցներն անցկացնում իրենց բողոքի ակցիաները:
Անցած շաբաթ Եգիպտոսի իշխանությունները ևս երկու ամսով երկարացրել էին երկրում արտակագ դրության ռեժիմը, որը գործում է օգոստոսի կեսերից: Դրա հետ մեկտեղ 14 նահանգներում պարետային ժամ էր սահմանվել:







































