Thursday, 23 07 2026
Փարիզում քննարկվել է Հայաստանի մուտքը եվրոպական շուկա
00:50
ԵՄ-ն դատապարտել է Սաուդյան Արաբիայի դեմ հութիների սպառնալիքներն ու Կարմիր ծովում լցանավի վրա հարձակումը
Ոստիկանները հայտնաբերել են քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքներով հետախուզվողին
00:30
ԱՄՆ-ն 200 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն կհատկացնի ԿԽՄԿ-ին և ԿԽՄՖ-ին
Ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումները 78-ով ավելացել են․ ՆԳՆ
00:10
ԱՄՆ-ն պատերազմի ավարտի վերաբերյալ մի քանի առաջարկ է պատրաստել. Զելենսկի
00:00
Աշխատատեղեր ու արդիական ենթակառուցվածքներ. Հայէկոնոմբանկն ամփոփել է Զինվորի տան հետ 2025թ. սոցիալական ծրագիրը
23:50
ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանման ոչնչացման մասին
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ Պապոյան
23:30
Թրամփը սպառնացել է հութիների հարձակումների համար պատասխանատվության ենթարկել Իրանին
23:20
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին
23:10
Իրան-Իրաք սահմանային անցակետին ԱՄՆ-ի հարվածի հետևանքով իրանցի զինվորական է զոհվել. Tasnim
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
22:50
Պակիստանի վարչապետը խստորեն դատապարտել է հութիների հարձակումները սաուդյան նավերի վրա
Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը
22:30
Իրաքի և Քուվեյթի միջև սահմանային անցակետը փակվել է ԱԹՍ-ի հարձակումից հետո. INA
Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի
22:10
Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը կախված է Էր Ռիադի կողմից Իսրայելի ճանաչումից
Նարեկ Կարապետյանը մենակ չի լինելու. ճաղերի ետևից են նայելու ՀՀ-ին. պրոցեսը հասնում է կուլմինացիային
21:50
Կուբա է ժամանել ԱՄՆ-ից մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը՝ Ռուբիոյի նախաձեռնությամբ
Բանակում ողբերգությունների հիմքում կրթության, բարեկրթության և հսկողության պակասն է
21:30
Իրանն ու Իրաքն ամրապնդում են հարաբերությունները․ Փեզեշքիանն ընդունել է ալ-Զայիդիին
Ռուսաստանը խուճապի մեջ է. գազանը նեղն է ընկել ու գոռում է
21:09
Սև ծովում թուրքական բեռնանավի վրա անօդաչուի հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել, երեքը՝ վիրավորվել
Բեռլինում Ալիեւը Ռուսաստանից «վերջնականապես» զատորոշվել է
20:50
Իսպանիայում վտանգի առավելագույն մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Արտաքին քաղաքականությունը՝ ստանդարտ դիվանագիտական լեզվից դուրս. ԱԳՆ-ն փոդքաստային շարք է սկսել
20:30
Ալբանիայում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և հակակառավարական ցույցի մասնակիցների միջև
Գևորգ Պապոյանն ու Դեյվիդ Ալենը քննարկել են ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին Շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ շնորհելու գործընթացը
Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հարցով բանակցությունների համար. Պեսկով

Ոչ մի լավ բան պետք չէ սպասել․Բանտարկյալների պայմանական վաղակետ ազատվելու շանսերը մնում են մշուշոտ

Հունիսի 1-ից ուժի մեջ են մտել պայմանական վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտի վերաբերյալ փոփոխությունները: Արդարադատության նախարարության ձևակերպմամբ՝ այս նոր օրենքը արմատապես փոխում է պայմանական ազատ արձակման մեխանիզմները։ Մասնավորապես, դատապարտյալի գործն այսուհետ կքննվի հանձնաժողովի ամբողջ կազմով, քրեակատարողականում և դատապարտյալների մասնակցությամբ, անհրաժեշտության դեպքում դատապարտյալի պաշտպանի մասնակցությամբ։ Դատապարտյալը հնարավորություն կունենա իր կարծիքն ու մոտեցումը ներկայացնել ամբողջ հանձնաժողովի կազմին։ Բացի այդ, դատապարտյալը եթե համաձայն չէ որոշման հետ, ապա կարող է բողոքարկել վճիռը դատական կարգով։

Փոփոխվելու է նաև հանձնաժողովի կազմը, այն կազմված է լինելու հոգեբաններից, մասնագետներից, ինչպես նաև հասարակական սեկտորի և իրավապաշտպան կառույցների ներկայացուցիչներից:

Տարիներ շարունակ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտի դեմ պայքարած փաստաբան Հայկ Ալումյանն այս փոփոխությունները կոսմետիկ բնույթի է համարում, որը ոչ մի բանի չի բերելու: «Թող ոչ ոք ոչ մի պատրանք չունենա: Սրանք կոսմետիկ փոփոխություններ են, որոնք ոչ մի բան չեն տա: Մենք մինչև հիմա էլ կարողանում էինք բողոքարկել այդ հանձնաժողովի որոշումները, թեև օրենքում հստակ սահմանում չկար: Մենք ընդհանուր սկզբունքներից ելնելով բողոքարկում էինք դրանք: Այդ հանձնաժողովը, որը երբեք անկախ չի եղել և չի լինի, դրա նիստերին փաստաբանները այսպես թե այնպես մասնակցում էին, ես մասնակցել եմ բազմիցս: Իրականում ոչ մի լավ բան պետք չէ սպասել այս կոսմետիկ փոփոխություններից»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ալումյանը:

Նրա խոսքով՝ այդ հանձնաժողովի գոյությունը որևէ ձևով արդարացված չէ: Այդ հանձնաժողովը կա՛մ պետք է գոյություն չունենա, կա՛մ պետք է ընդամենը խորհրդատվական մարմնի դեր ունենա, երբ քննարկվում է անձի հարցը դատարանում: «Անձի և դատարանի կապը պետք է լինի ուղղակի: Արանքում չպետք է լինի մի մարմին, որը կունենա վետոյի իրավունք: Եթե անձին ազատ արձակելու իրավունքը տրված է դատարանին, ապա չի կարող արանքում մի մարմին էլ լինել, որը վետոյի իրավունք ունի և որոշում է՝ անձը իրավունք ունի՞ դատարան դիմելու, թե՞ չունի»,- եզրափակեց Ալումյանը:

Փաստաբան Ռոբերտ Ռևազյանը նույնպես լավատես չէ, թե այս փոփոխություններից հետո պայմանական վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտը կսկսի գործել, թեև կատարված փոփոխությունները մեկ քայլ առաջ է համարում: «Օրինակ՝ դատարանում որոշման բողոքարկումը մեկ քայլ առաջ է: Բայց կարելի է ունենալ շատ լավ օրենքներ, բայց վատ իրավակիրառ պրակտիկա: Եվ հակառակը: Շատ կարևոր է , որ օրենքը փոխվեց, բայց հարց է, թե հետագայում այն ինչպես կկիրառվի»,- ասաց Ռևազյանը:

Փաստաբանի խոսքով՝ թիվ մեկ խնդիրը Հայաստանում անկախ դատական համակարգի բացակայությունն է: Դատական համակարգը շարունակում է կախված մնալ գործադիրից, որոշ այլ անձանցից: «Երբ մենք ունենանք մեր պատկերացրած դատական համակարգը, որը իր գնահատականը կտա ոչ իրավական որոշումներին, արդար դատական ակտեր կկայացնի, այ, այդ ժամանակ կարող ենք արձանագրել, որ կգործի նաև պայմանական վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտը»,- նկատեց Ռևազյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում