«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ չնայած սպասվում էր, որ Մոսկվայում բացված հայկական եկեղեցու օծման արարողությանը չմասնակցած Վ. Պուտինը երեկոյան այդ առիթով տրվելիք ճաշին ներկա կլինի, այնուհանդերձ, ճաշին նույնպես ներկա չի եղել:
Ինչ վերաբերում է ռուսական բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում իրականացվելիք «Աղվան Հովսեփյան» լոբբիստական գործողությանը, ապա, լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, «Աղվան Հովսեփյանի հարցը մեկընդմիշտ փակված է. նա չի վերադառնա իր պաշտոնին»:
Կոստյումը հանած, հանգստանալու մեկնած Գառնիկիչի համար իր մերձ շրջապատը նոր պաշտոն է որոնում: Առավել «սրտացավները» պնդում են, որ նա կզբաղեցնի թոշակի գնացող, առողջական խնդիրներ ունեցող ԱԱԾ-ի պետ Գորիկ Հակոբյանի տեղը: Պակաս սրտացավները նրան համարում են Դավիթ Հարությունյանի «կոնկուրենտը»՝ վճռաբեկ դատարանի նախագահի սպասվելիք պաշտոնանկության ֆոնին: Իսկ անտարբերները պնդում են՝ Գառնիկիչը կդառնա Եղեռնի 100-ամյակի հանձնաժողովի նախագահ ու իր իրավական գիտելիքներն ի սպաս կդնի Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչման գործընթացին:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:








































