Իրաքի խորհրդարանը նամակ է պատրաստում, որով պահանջում երկրի ԱԳՆ-ից դիմել ՄԱԿ-ին՝ տարածաշրջանոմ Սաուդյան Արաբիայի քաղաքականության դատապարտման և Սիրիայում ռազմական հակամարտությանն ու ընդհանրապես ահաբեկչությանն աջակցելու դիմաց միջազգային պատժամիջոցներ կիրառելու համար: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Իրաքի օրենսդիր ժողովի իշխող բլոկի ներկայացուցիչ Կազիմ Ալ-Շամրիին:
Նրա խոսքով՝ Սաուդյան Արաբիան և Կատարը աջակցում են ցանկացած ահաբեկչական խմբավորման՝ դեպի Սիրիա իրենց գրոհայինների ուղարկման հարցում, օգնում գումարով, զենքով: «Սիրիայում իրավիճակն ուղղակիորեն արտացոլվում է ողջ տարածաշրջանի վրա, ես դեռ չեմ խոսում Իրաքի մասին, որտեղ այդ նույն գրոհայինները նույնպես ահաբեկչություններ են իրականացնում»,- ասել է Ալ-Շամրին:
Նա նշել է, որ Սաուդյան Արաբիան ներկա արտաքին քաղաքականությամբ սպառնալիք է նաև միջազգային հանրության համար, քանի որ աջակցում է ոչ միայն Մերձավոր Արևելքում գործող ահաբեկչական խմբավորումներին:











































