Աստանայում Սիրիայի հարցով բանակցությունների նոր փուլը կանցկացվի հունիսի 12-13-ը, Դամասկոսի պատվիրակությունը հրավեր է ստացել։ Այս մասին հայտնել է ՌԴ-ում Սիրիայի դեսպան Ռիադ Հադադը՝ փոխանցում է RIA Novosti-ն։
«Մենք Աստանայի բանակցություններին մասնակցության հրավեր ենք ստացել, որոնք կանցկացվեն այս ամսվա 12-13-ը»,-ասել է դիվանագետը։
Հանդիպմանը կմասնակցեն Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը, ինչպես նաև Սիրիայի զինված ընդդիմությունը և երկրի կառավարության ներկայացուցիչները։ Որպես դիտորդ կներկայացվեն Հորդանանը, ԱՄՆ-ը և ՄԱԿ-ը։










































