Քաղաքագետ Արկադի Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործն արդեն դատարանում է, և սեպտեմբերի 24-ին տեղի կունենա աոաջին դատական նիստը:
«Հայկական ժամանակ»-ը այսօրվա համարում գրում է, որ գործը վարույթ է ընդունվել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ:
Ռուբեն Վարդանյանի փաստաբանը թերթի հետ զրույցում չի ցանկացել նախաքննությամբ պարզված փաստերի վերաբերյալ մեկնաբանություն տալ, ասելով, որ Արկադի Վարդանյանն ինքը դահլիճում կխոսի և լրագրողների համար ամեն ինչ հստակ, պարզ կլինի:
Հիշեցնենք, որ Արկադի Վարդանյանը մեղադրվում է սպանություն նախապատրաստելու մեջ:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:







































