Հ վարչապետ Կարեն Կարապետյանի ստորագրած հրամանագրով՝ Գագիկ Գրիգորյանը նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատավական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ:
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Գագիկ Գրիգորյանին նշանակել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ»,-ասված է Կարեն Կարապետյանի ստորագրած հրամանագրում։







































