ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության գործակալությունը հաջողությամբ փորձարկել է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ որսացող համակարգ։ Այս մասին հայտնում է NBC News-ը՝ հղում անելով Պենտագոնին։
Թեստի ժամանակ հակահրթիռը, որն արձակվել է Կալիֆորնիայում գտնվող ավիաբազայի ստորգետնյա բունկերից, հաջողությամբ խոցել է Խաղաղ օվկիանոսից արձակված բալիստիկ հրթիռը։
Գործակալության ղեկավար, փոխծովակալ Ջիմ Սայրինգը փորձարկումն անվանել է ԱՄՆ-ի համար կարևոր փուլ։ Նրա խոսքով՝ հաջող փորձարկումը ցույց է տվել, որ երկիրը հուսալի պաշտպանական համակարգ ունի՝ ի դեմս օդից իրական սպառնալիքի։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ում ՀՀՊ ծախսերը մոտ ապագայում էականորեն կաճեն։










































