Apple ընկերությունը պատրաստվում է հոկտեմբերի 15-ին հատուկ միջոցառման, որի ժամանակ, ենթադրաբար, կներկայացնի iPad պլանշետների նոր մոդելներ: Այս մասին հայտնում է 9to5Mac ռեսուրսը` հղում անելով ֆրանսիական MacGeneration կայքին:
Նոր iPad պլանշետը հավանաբար կունենա ավելի բարակ կորպուս, իսկ iPad mini-ն՝ բարձր խտությամբ Retina դիսփլեյ: Ավելի վաղ հաղորդվում էր, որ այս արտադրանքների թողարկումը սպասվում է տարեվերջին:
Պլանշետներից բացի՝ միջոցառմանը կարող են ներկայացվել նաև Macbook Pro նոթբուքեր ու Intel Core i3, i5 և i7 4-րդ սերնդի ժամանակակից պրոցեսորներով iMac մոնոբլոկներ: Դրա հավաստիացումներից մեկը 9to5Mac-ի այն տեղեկությունն է՝ մանրածախ առևտրի կետերում iMac-ի քանակի ցածր մակարդակի մասին: Տեղեկությունը պարբերականը ստացել է մատակարարներից, ինչը դրանց փոխման նախապատրաստության վկայությունն է:







































