Wednesday, 24 06 2026
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը վերադառնում է Երևանի կենտրոն
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
11:30
Թրամփը դժգոհել է, որ բենզինի գինը չի նվազում
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
11:10
Օմանը Հորմուզի նեղուցում բացել է ժամանակավոր միջանցք՝ առանց տուրքերի գանձման
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
10:50
Ռուբիոն մեկնարկել է իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ ժամանելով ԱՄԷ
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
Սպասվում են տեղումներ
Ղալիբաֆը ժամանել է Բաքու
Կիևը Պուտինի հետ այլևս կարող է խոսել վերջնագրի լեզվով. չսթափվեն՝ բալիստիկ հրթիռներով հարված կստանան
09:50
Տատանումներ՝ ասիական ֆոնդային շուկաներում
09:40
30-ից 100 տարվա բանտարկություն՝ ներգաղթային կենտրոնի վրա հարձակման համար
Ռուսական քրեաօլիգարխիկ ուժերը անցել են ԱԺ պայմանավորվածության արդյունքում. Կրեմլը ստացել է ուզածը
09:20
Նավթի գները շարունակում են նվազել
09:10
ԱՄՆ Սենատը ևս քվեարկել է Իրանում պատերազմի դադարեցման օգտին
ՄԻԵԴ-ի վճիռը զայրացրել է Բաքվին․ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ. ՊԵԿ
ՇՄ նախարարը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային համաժողովին
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է ձորակը, արգելափակվել
08:10
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները

Սամվել Ալեքսանյանը Երևանում Դալմային գերազանցող մոլ է կառուցել. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը Երևան քաղաքի ամենամեծ մոլն է կառուցել: Armtimes.com-ին հայտնի դարձավ, որ Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս հոլդինգ» ընկերությունը շուտով Նոր Նորք վարչական շրջանում կբացի «Մեգա Մոլ Մասիվ» անունը կրող առևտրի և ժամանցի համալիրը: Այն իր մեծությամբ շրջանցում է «Դալմա» և «Երևան» մոլերին:

Նոր մոլի կառուցումը սկսվել էր 2 տարի առաջ, երբ հողին հավասարեցվեց «Մասիվի շուկան»: Նախկինում այդ շուկայում կար ծածկած շուկա, որտեղ միրգ, բանջարեղեն և մսամթերք էր վաճառվում:

Սամվել Ալեքսանյանի կողմից հողին հավասարեցվեց այդ շուկան իր հարակից վաճառակետերով հանդերձ: Գյուղացիները մինչ վերավաճառողներին իրենց մթերքը հանձնելը հնարավորություն ունեին ինքնուրույն իրացնել մթերքը, սակայն Ալեքսանյանի մոլի կառուցման ժամանակ կամաց-կամաց նրանք դուրս հրավիրվեցին շուկային հարող տարածքներից, որից հետո առհասարակ զրկվեցին իրացման հնարավորությունից: Շինարարության ընթացքում, երբ մոլի մի քանի հարկը կառուցվել էր, միայն վերավաճառողներին հնարավորություն տրվեց կիսակառույց շենքում փոշու և շինարարական աղբի հետ զուգահեռ մթերքի վաճառք կազմակերպել:

«Մեգա Մոլ Մասիվ»-ը տեղակայված է Սաֆարյան փողոցին և Գայի Պողոտային հարող հատվածում, որտեղ կա նաև «Երևան Սիթի» սուպերմարկետը: Մեզ հայտնի դարձավ, որ մոլի բացումից առաջ այդ սուպերմարկետը կտեղափոխվի հենց մոլի մեջ, քանի որ սուպերմարկետի տարածքը Սամվել Ալեքսանյանին չի պատկանում, իսկ սուպերմարկետը կվերածվի արդեն հիպերմարկետի: Մոլում կտեղակայվի նաև Ալեքսանյանին պատկանող «Վեգա» կենցաղային տեխնիկայի խանութը:

Նոր մոլի տարածքը 52.700 քառակուսի մետր է: Գայի պողոտայից մոլը երկհարկանի է երևում, սակայն այն 6 հարկ ունի, առաջին երկու հարկերում ընդհանուր տարածքից առանձնացվել և ավտոյականատեղի է կառուցվել:

Մոլում նաև կլինի սառցադաշտ, պարահրապարակ, կանանց և տղամարդկանց համար նախատեսված առանձին մարզասրահներ, ատրակցիոններ, սննդի և սպասարկման կետեր, կարտինգի հրապարակ, կինոթատրոն և այլն:

Ի դեպ, միրգ-բանջարեղենի համար նախատեսվել է ամբողջ մոլի տարածքի 10 տոկոսի չափով տարածք, այսպես եղավ նաև Երևանի Մաշտոցի պողոտայում տեղակայված Փակ շուկայի վերակառուցումից հետո»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում