ՀՅԴ պատգամավոր Վահան Հովհաննիսյանի փոխարեն «Ժառանգություն» կուսակցությա ն նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը չէր ընդունի որևէ երկրում դեսպան նշանակելու իշխանությունների առաջարկը: Այս մասին նա հայտարարեց այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Եթե ընդունում ես առաջարկը, նշանակում է ընդունում ես նաև քեզ նշանակողի լեգիտիմ լինելը: Ես, Վահան Հովհաննիսյանի դիրքերում լինելով, սա անհամատեղելի քայլ կդիտեի, սակայն նա քաղաքականապես խելացի լիդեր է, և ինքը պետք է որոշում կայացնի:լ Ես նրա փոխարեն ոչինչ ասել չեմ կարող»,- ասաց նա:
Հարցին` իր կարծիքով կլինե՞ն ուժեր, որոնք կմիանան ԼՂՀ ճանաչման մասին «Ժառանգության» հեղինակած օրինագծին, Րաֆֆի Հովհաննիսյանը դրական պատասխան տվեց: «Սակայն քանի դեռ կան Մադրիդյան սկզբունքերը, քանի դեռ Արցախը բանակցային կողմ չէ, և Հայաստանը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղը, բանակցությունները արդյունքների չեն բերելու: Հայաստանը պետք է ճանաչի ԼՂ անկախությունը»,- կրկնեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ ԱԺ-ն ու կառավարությունը մերժել էին Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչման մասին Րաֆֆի Հովհաննիսյանի հեղինակած օրինագիծը:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի









































