Monday, 27 07 2026
Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը
15:50
Իրանը հերքում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման մասին տեղեկությունները
Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի ճանապարհին 52 և 70–ամյա քաղաքացիները վնասվածքներ են ստացել
15:30
Պաղեստինի նախագահը միջազգային հանրությանը կոչ է արել միջոցներ ձեռնարկել իսրայելական հարձակումները կանխելու համար
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով երկրորդ անձն է ձերբակալվել
15:10
Իրանն ու Հյուսիսային Կորեան փաստացի ներգրավված են պատերազմում. Զելենսկի
Ռուսաստանի «գերակայությանը վերջ տալու» Ադրբեջանի մոտիվացիան ո՞րն է
14:50
Թրամփը հերքել է լուրերը, որ Իրանի դեմ պատերազմում կա զինամթերքի պակաս
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 1.1 տրիլիոն դրամ
14:30
Կանադայում անտառային հրդեհի մակերեսը գերազանցել է 66 000 հեկտարը
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով կա ձերբակալված․ նախաձեռնվել է քրեական վարույթ
14:10
Անդրեա Պիռլոն չի գլխավորի Իտալիայի հավաքականը
Առաջիկա օրերին ջերմաստիճանի բարձրացում չունենք. Սուրենյան
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1400-ը
Ջրափրկարարները խափանված նավակը և քաղաքացուն մոտեցրել են ափ
13:30
Ֆրանսիայում և Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով ավելի քան 300 000 մարդ է տարհանվել
Վայոց ձորի մարզում պլանային ջրանջատում կլինի
13:10
Ռեկորդային օր՝ համաշխարհային ավիացիայի պատմության համար
13:00
Oskemen Open 2026 մրցաշարում 6 խաղափուլից հետո Շանթ Սարգսյանը կիսում է 6-րդ հորիզոնականը
12:50
Զելենսկին պատմել է Ֆեդորովի և Սիրսկու միջև ամիսներ տևած հակասությունների մասին
Այսուհետ քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների հայտարարագիրը
12:30
Վաղը կկայանա Թրամփի և Զելենսկու հանդիպումը
12:20
Հայ ըմբիշները այսօր Բաքվում կսկսեն իրենց պայքարը
Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
Պուտինը կկրկնի՞ Ստալինի գայթակղությունը
11:50
Դամասկոսը և Մոսկվան շարունակում են քննարկել ռազմաբազաների ճակատագիրը. Սիրիայի նախագահ
ՀՀ կառավարությունը նախատեսում է 2030 թվականից սահմանել արտադրական կեղտաջրերի արտանետման նոր պահանջներ
11:30
Իրանի դեմ գործողության ընթացքում վիրավորված ամերիկացի զինվորականների թիվը հասել է 624-ի
Բուհերի ինստիտուցիոնալ հավատարմագրումը նախատեսվում է անցկացնել 7, ծրագրայինը՝ 5 տարին մեկ
Սիրիան ռազմական միջամտություն չի իրականացնի Լիբանանում․ նախագահ աշ-Շարաա

Որոշման միակ պատասխանատուն երկրի նախագահն է. մամուլ

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը այսօրվա խմբագրականում գրում է.

 «Ով բերանը բացում է՝ հանրաքվե է պահանջում, ասում է՝ ինչո՞ւ չեք հարցրել ժողովրդի կարծիքը, ինչո՞ւ է երկրի նախագահը միանձնյա որոշ­ում կայացրել: Եվ դատափետում են նրան՝ ՀՀ քաղաքացիների կարծիքը չհարցնելու համար: Բայց եկեք ար­ձանագրենք, որ այսպես ասողներն ընդամենը թաքցնում են իրենց կար­ծիքը և վախենում են բացահայտ ասել, թե որ ուղղության կողմնակիցն են իրենք: Մի կողմից, ուզում են քն­նադատել իշխանություններին, մյուս կողմից, վախենում են Ռուսաստանի դեմ խոսելուց:

 Արդյունքում ստացվում է, որ Սերժ Սարգսյանի միակ սխալը խնդիրը հանրային քննարկման չդնելն է, խորհրդարանում նա­խապես հարցը չքննարկելը: Իրակա­նում դա չէ խնդիրը: Ի վերջո, իշխա­նություն՝ առաջին հերթին նշանա­կում է երկրի ապագայի հանդեպ պատասխանատվություն, և այդ պատասխանատվության գիտակ­ցումով պետք է կայացվի ցանկացած որոշում: Եթե այդ որոշումը չի բխում մեր երկրի ու ժողովրդի շահերից, չի ապահովում լուսավոր ապագայի երաշխիք, մեր պետության զարգաց­ման համար չի բացում նոր հորիզոն­ներ, չպետք է կայացվի: Պատմու­թյան դատաստանի առաջ ոչ մի երկրի ղեկավար մատնացույց չի անելու, թե՝ այս որոշումն ինքս չեմ կայացրել, դրա հետևում կանգնած է այսինչ քաղաքական մարմինը, հասարա­կության այսինչ հատվածը, քվեար­կող Վարդու տոտան: Այդ պատաս­խանատվության գլխավոր կրողը երկրի առաջին դեմքն է, ով, ստանձ­նելով ՀՀ նախագահի պաշտոնը, ստանձնել է նաև նման բարդ որոշումներ կայացնելու պատասխա­նատվությունը: Այնպես որ, Մաքսա­յին միություն մտնելու պատասխա­նատվությունը հենց նրա ուսերին է: Մանավանդ՝ չի բացառվում, որ եթե այս հարցի շուրջ հանրաքվե կազմա­կերպվի, մեր հասարակությունը, որը տարիներ շարունակ ենթարկվել է «հայլուրական» քարոզչու­թյան, ասենք, 90 տոկոսով կողմ քվեարկի Ռուսաստանի հետ միանալուն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում