Monday, 15 06 2026
12:10
Նավթի համաշխարհային գները կտրուկ նվազել են
Թրամփը «պատրաստվում է առաջիկա շաբաթներին ընդունել Փաշինյանին և Ալիևին»
11:50
Գեյջին հաղթել է Տոպուրիային՝ դառնալով UFC-ի չեմպիոն
Որքա՞ն է կազմել ՀՀ արտաքին պարտքը 2025 ի դրությամբ․ ֆինանսների նախարարի զեկույցը
11:30
ԵՄ-ում քննարկում են Ուկրաինայի պատերազմին մասնակցած ռուսաստանցիների մուտքի արգելքը
Փաշինյանը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը
TRIPP նախագիծը դիտարկում ենք որպես տարածաշրջանում կայուն խաղաղության և համագործակցության զարգացմանը նպաստող ներդրում․ Ալիև
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Մունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին
ԿԸՀ-ն պարզաբանել է, թե ինչո՞ւ 3 տեղամասում վերաքվեարկություն չի նշանակվել
10:30
Համաշխարհային առաջնորդները ողջունել են Իրան-ԱՄՆ համաձայնության հաստատումը
Հրդեհ՝ ռեստորանի պահեստում
10:10
Ռուսական հարվածից հրդեհ է բռնկվել Կիև-Պեչորյան մայրավանքում
«Համապարփակ պաշտպանության» նորդական մոդելը կարող է աշխատել նաև Հայաստանում
09:50
Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան հայտնել են Իրանի դեմ պատժամիջոցները վերացնելու պատրաստակամության մասին
Կարևորվել է աղետների ռիսկի կառավարման ոլորտում փորձի փոխանակումը. Փրկարար ծառայության տնօրենն ընդունել է Ռումինիայի դեսպանին
Կառավարությունն արդեն արձագանքում է «Ռոսսելխոզնադզորի» քայլերին. կլինեն նաև կորուստներ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
09:10
ԱՄՆ նախագահը կարող է ներկա գտնվել Իրանի հետ խաղաղության համաձայնության ստորագրմանը. Վենս
Ընտրողները գիտակցեցին ճակատագրական պահը, և ռուսական տնտեսական շանտաժը մղեց դրան
08:50
Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու վերաբերյալ
Լարսը բաց է
08:30
Պակիստանի վարչապետը հայտնել է Իրան-ԱՄՆ խաղաղության համաձայնագրի ստորագրման օրն ու վայրը
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
08:10
Թրամփը հայտարարել է Իրանի հետ խաղաղության գործարքի մասին
Ռուսաստանում «իսլամական արմատականություն կա՞»
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Հրդեհ՝ Երևանի Ձորափի փողոցի ռեստորաններից մեկի պահեստային հատվածում
Բագրատաշենում գործարկվելու է էլեկտրական շչակ
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան

Նոր մանրամասներ 16-ամյա Տաթևիկի ինքնասպանության գործում (լուսանկարներ)

Կասկադի հարթակից մայիսի 28-ին իրեն ցած նետած 16-ամյա աղջկա ինքնասպանության փաստի վերաբերյալ ոստիկանության Կոտայքի բաժնում, ի թիվս այլ վարկածների, քննարկվում է նաև վարկած, ըստ որի նրա եղբայրը իր վրա ղումար է խաղացել: ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկացմամբ, մայիսի 29-ի կեսգիշերին ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները օպերատիվ տեղեկություններ են ստանում, որ մեկ-երկու օր առաջ Աբովյան քաղաքի թիվ 7-րդ դպրոցի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել Սևանի փողոցի բնակիչ 18-ամյա Վիգեն Գասպարյանի հետ, ով ինքնասպան եղած 16-ամյա Տաթևիկ Սերոբյանի եղբայրն է (նույն մորից են, տարբեր հայրերից):

Ոստիկանության Կոտայքի բաժնին բերման ենթարկված Վիգեն Գասպարյանը պատմում է, որ ինքը Աբովյանում իրենց շենքի հարևանությամբ գործող բիլիարդանոցում 100 հազար դրամ խաղագումար է տարվում Արդարադատության նախարարության «Աբովյան» ՔԿՀ պետ Մարատ Գրիգորյանի եղբոր՝ Աշոտի որդուն՝ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ուսանող Մամիկոն Գրիգորյանին՝ Մամոյին: Վիգենի խաղագումար պարտվելու մասին իմանում են նրա բարեկամները: Հարազատներից Նվերը Բելգիայից զանգահարում է գաղութի պետի եղբորը՝ Աշոտին և կարողանում է 100 հազար պարտքը դարձնել 50 հազար: Ի դեպ, Աշոտ Գրիգորյանն իր պատիժն է կրում կալանավայրում: Նա դատապարտվել է անցյալ տարի, երբ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի դիմաց ոստիկանները զինաթափել ու վնասազերծել էին մեծ թվով անձանց, այդ թվում՝ Աշոտին:

Այդ 50 հազարը Վիգենին ուղարկում է Թալինում ապրող թոշակառու տատը, սակայն գումարը ստանալուց հետո Վիգենը ոչ թե վերադարձնում է պարտքը, այլ վերադառնում է Աբովյան և Կինոյի շենքում գործող «Տոտո» բուքմեյքերական գրասենյակում խաղադրույք կատարում ու պարտվում նաև այդ գումարը:

Նա իր այդ քայլը ոստիկաններին բացատրել է նրանով, որ ցանկանում էր կրկնապատել 50 հազարը, որպեսզի կարողանար վերադարձնել նաև տատի պարտքը:

«Տոտո»-ից դուրս գալուց հետո, ըստ Վիգենի, իրեն զանգահարել են և ասել, որ «խոսալու բան կա»: Նրան կանչել են Աբովյանի 7-րդ դպրոցի մոտ գտնվող «լճի սադ» և երեք հոգով քաշքշել ու անգամ գրասենյակային դանակ-սրիչով վնասվածք պատճառել իրեն, որից հետո դիմել են փախուստի սպիտակ գույնի «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով: Այս փաստի առթիվ ոստիկանության Աբովյանի բաժին են հրավիրվել Մարատ Գրիգորյանը, նրա որդին՝ Մաքսիմ Գրիգորյանը՝ Մաքս մականունով և Աշոտի որդին՝ Մամիկոն Գրիգորյանը՝ Մամոն:

Կա վարկած, որ Վիգենի 16-ամյա քրոջ ինքնասպանությունը կապ ունի Վիգեն Գասպարյանի պարտքային խնդիրների հետ:

Մայիսի 29-ին ֆոտոլրագրողի հետ զրույցում աբովյանցիները նշել են, որ ոստիկանությունը պետք է օբյեկտիվ քննություն կատարի պարզելու համար, արդյո՞ք 16-ամյա Տաթևիկը ինքնասպանության է դիմել այն պատճառով, որ ինչ-որ անձինք եղբոր ղումարը փակվելու դիմաց պահանջել են իրեն: Աբովյանցիները չեն բացառում, որ հնարավոր է, որ Տաթևիկի նկատմամբ սեռական ոտնձգություններ էլ կատարած լինեն, սակայն վերջնական եզրակացությունը կտա դատաբժշկական փորձաքննությունը:

Ավերի վաղ ոստիկանությունից հայտնել էին, որ մայիսի 28-ի երեկոյան ժամը 22:30-ին Կասկադի վերևի հատվածից, Երևանի խորհրդանիշի հարևանությամբ գտնվող Խորհրդային Հայաստանի 40-ամյակի համալիրի դիտահարթակից, ցած է նետվել 16-ամյա Տաթևիկ Սերոբյանը և տեղում մահացել: Պարզվել է, որ ինքնասպան աղջիկը վերջերս է վերադարձել Ռուսաստանից՝ անձնագիր ստանալու համար:

Ինքնասպանություն գործելուց առաջ աղջիկը հարթակի երկու կողմերում է թողել բջջային հեռախոսն ու դրամապանակը, որի մեջ եղել է 6 հազար ՌԴ ռուբլի:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի




 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում