ԱՄՆ գլխավորությամբ կոալիցիան հարված է հասցրել Սիրիայում կառավարության կողմնակից ջոկատների դիրքերին, հայտնում է Reuters գործակալությունը` վկայակոչելով ամերիկյան պաշտոնյայի:
Հարվածը հասցվել է որպես Դամասկոսի կողմնակիցների հարձակման պատասխան ԱՄՆ-ի կողմից աջակցվող ընդդիմադիր ուժերի վրա: Նախնական տվյալներով` կոալիցիայի կրակը եղել է նախազգուշական, նշում է գործակալությունը:
Իր հերթին France Presse գործակալությունը նշում է, որ միջադեպը տեղի է ունեցել Հորդանանի հետ սահմանին:









































