ԴԱԻՇ-ի դեմ պայքարը չի ավարտվի իրաքյան Մոսուլի և սիրիական Ռաքքայի գրավումով. այն կշարունակվի ոչ միայն ռազմական, այլև այլ ոլորտներում, քանի որ անհրաժեշտ է հաղթել ահաբեկիչների գաղափարախոսությանը: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեի ղեկավար գեներալ Պյոտր Պավելը՝ գրում է Reuters-ը:
«Մենք, ահաբեկչություն ասելով, նկատի ունենք ոչ միայն ԴԱԻՇ-ը. ահաբեկչությունն ավելի լայն հասկացություն է, ահաբեկչության կանխումը չի ենթադրում միայն ԴԱԻՇ-ի դեմ հաղթանակ»,- ասել է Պավելը՝ հավելելով, որ խոսքը նաև գաղափարախոսության պարտության մասին է. դա երկար պայքար է լինելու ոչ միայն ռազմական, այլև տնտեսական, սոցիալական և քաղաքական ոլորտներում:







































