Ամերիկյան United Airlines ավիաընկերությունում հայտնել են, որ այն ուղևորները, ովքեր համակարգչի խափանման պատճառով անվճար տոմսեր են ստացել, կարող են օգտվել դրանցից՝ հաղորդում է BBC-ն:
Հինգշաբթի օրը մի քանի ժամվա ընթացքում օգտատերերը կարողացել են ավիատոմսեր գնել՝ վճարելով ընդամենը 5 կամ 10 դոլար:
Դա նկատելով՝ ավիաընկերությունը ժամանակավորապես փակել է իր կայքը՝ սխալներն ուղղելու համար:







































