Google և Intel ընկերությունները ներկայացրել են «քրոմբուքերի» շարք: Արտադրանքն իրենից ներկայացնում է Chrome OS օպերացիոն համակարգով նոթբուք, որն աշխատում է Haswell չիպերի հիման վրա: Նոր պրոցեսորն աշխատանքի արտադրողականությունը կավելացնի 15 տոկոսով:
Chromebook-երը հայտնի են ցածր գներով և բավականին արագ ու արդյունավետ աշխատանք ապահովող «միջուկով»: Դրանց գինը սկսվում է 250 դոլարից: Սպասվում է, որ Haswell սարքերի շարքը նույնպես բյուջետային կլինի: Ցածր արժեքի շնորհիվ սարքերն ակտիվորեն վաճառվում են զարգացող երկրների շուկաներում:
Windows-ի կամ Mаc-ի համար նախատեսված ծրագրերը Chromebook-երում գործարկել չի հաջողվի՝ հայտնում է Ars Technica-ն:







































