Wednesday, 15 07 2026
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր
ԲՏԱՆ-ը և Startup Armenia գիտակրթական հիմնադրամը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ
Հիմնանորոգվում է Հագվի բնակավայրով անցնող մոտ 2.7 կմ ճանապարհահատվածը
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք. ԱՍՀ նախարար
Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին
ՇՄ նախարարությունը մեկնարկել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը
Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆ
Ֆրանսիան մշտապես եղել է Հայաստանի վստահելի բարեկամը․ Մհեր Գրիգորյան
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Դավթաշենում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի դի
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Քննարկվել են ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
ԿԸՀ խոսնակն ազատման դիմում է գրել
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
21:09
Թրամփը հայտարարել է Իրանի հետ կապված նավերի շրջափակման մասին
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը․ ՏԿԵՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին

«Գյուղական Երևանի» և լյումպենի ընտրությունը

Ժամը 14-ին, երբ կիսվել է ընտրական օրը, Երևանի ընտրություններում քվեարկել է 210 903 քաղաքացի, որը կազմում է ընտրողների 25.04 տոկոսը: Եթե մասնակցության այս միտումը պահպանվի, ապա օրվա ավարտին ավագանու ընտրությունների մասնակցությունը կլինի մոտ 50%, ինչը կանխատեսվում էր փորձագիտական անալիզներով:

Մյուս կողմից` նույնիսկ ընտրությունների մասնակցության այս պահի ցուցանիշը և կանխատեսվող տոկոսը փոքր-ինչ անբնական են: Ասել կուզենք, որ հասարակության անգամ հարաբերական ակտիվությունը վիճահարույց է, եթե հաշվի առնենք օբյեկտիվ մի քանի հանգամանքներ: Գլոբալ առումով` քաղաքացիները հասկանում են, որ այս ընտրություններն իրենց կյանքում ոչինչ չեն փոխելու, որովհետև, մեծ հաշվով, դրանց արդյունքները տեղական նշանակություն ունեն և չեն կարող ազդել երկրում իրականացվող քաղաքականության վրա:

Մյուս կողմից` սրանք «հոգնած» ընտրություններ են` այն առումով, որ անմիջապես հաջորդում են համապետական ընտրություններին ու նաև սահմանափակ է քաղաքացիների ընտրության հնարավորությունը: Պակաս կարևոր չեն այն հանգամանքները, որ Երևանի ընտրությունների ելքն, ըստ էության, կանխորոշված է, և քչերն են (նույնիսկ` դժգոհ հասարակությունը) հավատում ընդդիմության հաղթանակին:

Ժամը 14-ի տվյալներն ընդդիմությանն ավելի շատ պետք է հիասթափեցնեն: Ընտրություններին ակտիվ մասնակցություն է գրանցվում Ավանում` 36,01%, ինչը զգալիորեն բարձր է երևանյան ցուցանիշից: Սա առնվազն ենթադրում է, որ Տարոն Մարգարյանի թիմը, հատկապես` քաղաքապետի թաղամասում, մաքսիմում արդյունավետ է օգտագործում իր վարչական և բիզնես ռեսուրսները: Լրիվ հակառակ պատկերն է Կենտրոն և Արաբկիր համայնքներում, որոնցում խորհրդարանական ընտրությունների ժանանակ ուժեղ են եղել «Ելք»-ի դիրքերը: Ժամը 14-ին Կենտրոնում քվեարկության է եկել ընտրողների 21,61%, իսկ Արաբկիրում` 22,50%-ը:

Այսինքն, այս համայնքներում մասնակցությունը պասիվ է երևանյան ընդհանուր ցուցանիշների ֆոնին: Սա նշանակում է, որ քաղաքականապես ակտիվ մարդիկ` կամ կանխատեսելի են համարում ընտրությունների արդյունքները և անիմաստ իրենց մասնակցությունը, կամ էլ` հիասթափված են ընդդիմության քարոզարշավից:

Ի դեպ, ընթացող ընտրությունների ապաքաղաքական բնույթը բացահայտվում է` դրանց կոմպակտ բնակեցված և, ըստ էության, քաղաքային մշակույթի մաս չկազմող Նորք Մարաշ և Նուբարաշեն վարչական շրջանների ընտրողների ակտիվ մասնակցությամբ` համապատասխանաբար 30,21 և 31,26%: Այս վարչական շրջաններում անիմաստ է խոսել քաղաքական գործոնների և ընդդիմության վերահսկողության մասին: Ընտրակաշառքն, անկախ ընդդիմության պնդումներից և իշխանության հերքումներից, մեծ տեղ ունի նաև այս ընտրություններում: Ժամը 14-ի դրությամբ` քաղաքային ընդհանուր պատկերում, իր մասնակցությամբ, «գերազանցիկ» է նաև աղքատացած ու լյումպենացված Շենգավիթը( 29,97%):

 

Լուսանկարը՝ Panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում