«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը գրառում է կատարել այն մասին, որ թիվ 5/7 ընտրատեղամաս մի կին եկել է ՀՀԿ օգտին քվեարկած քվեաթեթիկի ձևանմուշով:
«Թիվ 5/7 տեղամասում «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի դիտորդն արձանագրել է, որ մի տարեց կին տեղամաս է մտել Հանրապետական կուսակցության օգտին քվեարկած քվեաթերթիկի ձևանմուշով: Հանձնաժողովի նախագահը տեղեկացված է խախտման մասին և նրան առաջարկվել է ձեռնարկել համապատասխան գործողություններ, այդ թվում` վերացնել խախտումը, որի արդյունքում վերջինս պատռել է քվեաթերթիկի նմուշը։
Դիտորդը պահանջել է գրանցել խախտման վերաբերյալ գնահատականը տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում, սակայն քարտուղարը հրաժարվել է գրանցել խախտումը՝ պատճառաբանելով, որ խախտում տեղի չի ունեցել», – նշված է գրառման մեջ:









































