Ֆրանսիայի նախկին վարաչապետ Մանուել Վալսը Journal du Dimanche պարբերականին տված հարցազրույցում երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդին և նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնին «սրիկա» է անվանել:
«Ես լիովին իրական եմ գնահատում Մակրոնին և նրա թիմին: Օլանդը սրիկա է, բայց որոշակի սահմաններ է պահպանում: Մակրոնը նույնպես սրիկա է, բայց նա այդպիսի սահմաններ չունի»,- հայտարարել է Վալսը:
Միևնույն ժամանակ նա Մակրոնին հաջողություններ է մաղթել նախագահի պաշտոնում:









































