Թայվանը գտնվում է ուժեղացված պատրաստականության վիճակում այն բանից հետո, երբ հաղորդվել է, որ կղզին առաջին հերթին է ենթարկվել կիբերհարձակման, հայտնում է Telegraph-ը:
Avast-ի հակավիրուսներ մշակողները ավելի վաղ հայտնել են 57 հազար ցանցահենային հարձակումների մասին WanaCrypt0r 2.0 վիրուսի օգտագործմամբ:
Պարբերականի տեղեկատվությամբ` Թայվանում ենթադրում են, որ հարձակումները ողջ ծավալով տեղի կունենան միայն հանգստյան օրերից հետո:
Թայվանի քաղաքական վերլուծաբան Ռոս Ֆեյնգոլդը նշել է, որ պետական կամ մասնավոր հատվածի կազմակերպությունները իրական հետևանքների մասին կիմանան միայն երկուշաբթի առավոտյան, քանի որ հարձակումը սկսվել է ուրբաթ երեկոյան:
Սոցիալական ցանցերում բազմաթիվ մարդիկ հայտնել են, որ իրենք ենթարկվել են վիրուսային հարձակման:










































