Ադրբեջանում նավթի արդյունահանումը 10 տարում մեծացել է 2.8 անգամ՝ 2003թ. 15.38 միլիոն տոննայից 2012թ. դարձել է 42.98 միլիոն տոննա: Այս մասին հաղորդում է Trend գործակալությունը՝ վկայակոչելով Վիճակագրության պետական կոմիտեին:
2013թ. հունվարից օգոստոս ընկած ժամանակահատվածում նավթի արդյունահանումը կազմել է 29.12 միլիոն տոննա՝ 1%-ով քիչ 2012թ. նույն ժամանակաշրջանի համեմատ:
Պետական կոմիտեում նաև նշել են, որ երկրում տասը տարվա ընթացքում գազի արդյունահանումը մեծացել է 3.4 անգամ՝ հասնելով մինչև 17.24 միլիարդ խմ-ի:








































