Սաուդյան Արաբիայի բնակիչ Սալեմ Ալ Անզիին թույլ չեն տվել իր դստերն անվանել ԱՄՆ նախագահի դուստր Իվանկա Թրամփի պատվին, հայտնում է TASS-ը:
2014 թվականին Սաուդյան Արաբիայում ընդունվել է օրենք, որի համաձայն չի թույլատրվում երեխաներին տալ արտասահմանյան ծագում ունեցող անուններ: Նշվում է, որ տղամարդը չի պատրաստվում փոխել պլանները և դստերը ոչ պաշտոնապես կանվանի Իվանկա` հարազատների շրջանում:









































