Բնակարան փնտրելու Airbnb կայքը բոլոր ցանկացողներին առաջարկում է ապրել ինչպես Հարի Փոթերը պատանի ժամանակ` աստիճանի տակի փոքրիկ սենյակում, հայտնում է The Sun-ը:
Հարի Փոթերը մանկությունն անցկացրել է փոքրիկ սենյակում` աստիճանների տակ, ապրելով մինչև 11 տարեկանը: Airbnb-ում հայտնված հայտարարույթունում ասված է, որ օրական 13 դոլարով ամեն մեկը կարող է իրեն զգալ որպես Հարի Փոթեր: Աստիճաններով և փոքրիկ սենյակով տունը պատկանում է 23-ամյա Թոմասին, և գտնվում է Մեծ Մանչեստրում` Սոլֆորդում:
Թոմասն արդեն բազմաթիվ հաճախորդներ ունի, ովքեր ցանկանում են իրենց փորձել Հարի Փոթերի դերում:










































