«Մենք պնդեցինք, որ մասնակցենք զննությանը, հետաքննիչը տեղում մերժեց արձանագրության մեջ մտցնել մեր միջնորդութունը… Մենք ստիպված եղանք նոր հաղորդում տալ: Մինչ այդ պահը այստեղ էր այս տարածքի սեփականատերը, որի մոտ բանալի կար: Սեփականատերը տարածքի ոստիկանապետի ներկայությամբ հայտարարեց, որ ինքը հոգնել է և գնում է քնելու և գնաց, ոստիկանությունը չխոչընդոտեց: Ոստիկանությունը ստիպված եղավ կապարակնքել Տարոն Մարգարյանի շտաբի դռները»,- այս մասին տեղեկացնում են «Ելք» դաշինքի անդաներ Նիկոլ Փաշինյանը և Էդմոն Մարուքյանը:
Նրանց հավաստմամբ՝ վաղը՝ մայիսի 12-ին, «Ելք» դաշինքը կդիմի ԿԸՀ և հանդես կգա ասուլիսով:
Հիշեցնենք՝ քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում Նիկոլ Փաշինյանը ողիղ եթեր էր կազմակերպել քաղաքապետի ՀՀԿ թեկնածու Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբներից մեկի մոտից, որի ընթացքում նշել է, որ հավանաբար ներսում կան քվեաթերթիկներ, փող և ընտրողների ցուցակներ:
Նա պահանջում է, որ իրավապահ մարմինները դա ընդունեն որպես հաղորդում և ներկայանան շտաբ՝ դուռը բացելու և լուրերի իսկությունն ստուգելու:
Մանրամասները՝ տեսանյութում:







































