Saturday, 04 07 2026
Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայր. Փաշինյան
16:10
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
16:10
Զելենսկին ու Մերցը քննարկել են Կիևին Patriot համակարգերի մատակարարման հետ կապված հարցեր
Հայաստան-Իսրայել հարաբերությունները դեռ չունեն իրենց սեփական հունը․ գործելու մեծ դաշտ կա
Չինացի գիտնականները ստեղծել են գլխուղեղն իրական ժամանակում մոդելավորող չիպ
Կարապետյանների քաղաքականությունը համահունչ է կրկեսին. զվարճալի ժամանակներ են սպասվում
15:30
Թեյլոր Սվիֆթն ու Թրևիս Քելսին պաշտոնապես ամուսնացել են
«Մետոդիչկան» միայն վերևից չի իջնում. Մոսկվան կուզեր այնպիսի ընդդիմություն, որ արդեն փողոցում լիներ
15:10
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Սանկտ Պետերբուրգի նավթային ենթակառուցվածքներին
Թուրքիան ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո ի՞նչ ուղեգիծ կդրսևորի
14:50
Անգլիա – Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման արդյունքում կապահովվի Արարատյան դաշտավայրի 11 շուրջ 3220 հա հողերի անխափան և հուսալի ոռոգումը․ վարչապետ
14:30
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Ավտովթար՝ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին․ կա տուժած
14:10
Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել
ԲՏԱ նախարարը ներկայացրել է ներառական արհեստական բանականության էկոհամակարգ ձևավորելու վերաբերյալ Հայաստանի տեսլականը
13:50
Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի Խամենեիին
Արփինե Սարգսյանը և Մխիթար Հայրապետյանը քննարկել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
13:30
Հանրաքվե Սլովակիայում` Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու հարցով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները
Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է շարունակել հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք թաղամասերում
Ալիևը շնորհավորել է Թրամփին
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին
12:30
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
Սպասվում են տեղումներ
12:10
Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Փեզեշքիան
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
11:50
Նավթի գները նվազել են – 03/07/26
Արևիկ գյուղում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ

ՄԻԵԴ վճռից հետո Հրաչյա Մուրադյանը դիմել է վճռաբեկ դատարան՝ պահանջելով վերաբացել գործը և մեղավորներին պատժել

ՀՀ կառավարությունն իր պահուստային ֆոնդից ավելի քան 50 հազար եվրո հատկացրեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Մուրադյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռի կատարմանը: Ժամկետային զինծառայող Սուրեն Մուրադյանը 2002 թվականին Ղարաբաղում ծառայության ժամանակ հիվանդացել էր, ապա մահացել: Զինվորի հայրը՝ Հրաչյա Մուրադյանը, դիմել էր Եվրոպական դատարան՝ պնդելով, որ որդին ծառայության ժամանակ հիվանդացել է, և նրան պատճաշ բուժօգնություն չեն տրամադրել։ Եվրոպական դատարանը համարել է, որ խախտվել է զինվորի կյանքի իրավունքը, և պարտավորեցրել ՀՀ կառավարությանը 50 հազար եվրո փոխհատուցում վճարել Մուրադյանների ընտանիքին:

Զինվորի հայրը՝ Հրաչյա Մուրադյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ իր համար այդ գումարը նշանակություն չունի, բայց գոհ է ՄԻԵԴ-ից կայացրած վճռի համար, քանի որ դրանից հետո բազմաթիվ հարցեր պարզաբանվեցին, և լույս սփռվեց կատարվածի վրա, բացի այդ, այս վճիռը գուցե զսպող դեր հանդիսանա, որպեսզի բանակում նման դեպքերը չկրկնվեն:

«Այս վճիռը կարևորագույն վճիռ էր, որով ի ցույց դրվեց հայաստանյան դատական համակարգի խայտառակ վիճակը, թերությունները: Ես ցավում եմ, որ այն չկայացվեց մեր երկրում: Ես տարիներ շարունակ բարձրաձայնում էի, թե ինչ է կատարվել, պահանջում էի արդար քննություն, բայց ոչ ոք ականջալուր չեղավ, իսկ եվրոպական դատարանը հաստատեց այդ ամենը և արդարացի վճիռ կայացրեց: Այս վճիռը նրա համար է, որ զսպող դեր ունենա, որ ինձ նման սևազգեստ ծնողներ չլինեն, որ սպաները զինվորի վրա ձեռք բարձրացնելիս հիշեն, որ պատասխանատվության կենթարկվեն»- ասաց պարոն Մուրադյանը:

ՄԻԵԴ վճռից հետո Հրաչ Մուրադյանը մոտ մեկ շաբաթ առաջ կրկին հայց է ներկայացրել Վճռաբեկ դատարան, ինչպես նաև դիմել է դատախազություն՝ պահանջով, որպեսզի գործը վերանայվի և մեղավորները պատասխանատվության ենթարկվեն: «Ես այս հարցում էլ եմ համառելու և գնալու եմ մինչև վերջ, որ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն, բայց որ անկեղծ լինեմ՝ այս դատական համակարգից, վճռաբեկ դատարանից առանձնապես սպասելիքներ չունեմ»,- ասաց Մուրադյանը:

Դեպքից 15 տարի անց էլ Հրաչյա Մուրադյանի խոսքով՝ իր համար պարզ է, թե ինչ է կատարվել, և ովքեր են մեղավորները: «Ժամանակին ես իմ հետաքննությունն արեցի, և ամեն ինչ պարզ դարձավ ինձ համար: Ես գիտեմ՝ ով է մեղավորը, ինչ է եղել: Իմ որդին ոչ թե մահացել է հիվանդության պատճառով, այլ հիվանդությանը նախորդել էր դաժան ծեծը, որին հետևել էր ներքին արյունահոսություն, իսկ բժիշկները պատշաճ բուժօգնություն չէին ցուցաբերել։ Իմ ձեռքի տակ փաստաթղթեր էին հայտնվել, որտեղ այն ժամանակ ազգային ծառայության ղեկավար Բակո Սահակյանը պատմում է, շարադրում մանրամասն, թե ինչպես է կատարվել դեպքը: Փաստաթղթերը հասցեագրված էին այն ժամանակվա զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին: Ասածս այն է, որ և ես, և պատկան մարմինները շատ լավ գտեին, թե ինչ էր իրականում կատարվել, բայց այդքան համարձակություն չունեցան գործը մեր երկրում բացահայտելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու»,- ասաց զինվորի հայրը:

Հրաչյա Մուրադյանը նաև պատմեց, որ ժամանակին ինքը առանձնազրույց է ունեցել զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի հետ, ով շատ լավ գիտեր, որ ինքը ամեն ինչից քաջատեղյակ է: «Գագիկ Ջհանգիրյանը լավ գիտեր, որ ես ամեն ինչից տեղյակ եմ, ինքն էլ էր տեղյակ, երկար զրուցեցինք, և նա վերջում հայտարարեց՝ հո ամեն մի զինվորի խփելու համար մի աֆիցեր չենք դատելու: Ասաց, որ իրենք բանակում այդքան աֆիցեր չունեն, որ ամեն մի զինվորի խփելու համար նրանց պատասխանատվության ենթարկեն: Ես էլ հակադարձեցի, թե՝ այդքա՞ն զինվոր ունեն, որ զոհ տան աֆիցերներին: Բայց ապարդյուն, այդ խոսակցությունն էլ էր ապարդյուն»:

Նշենք, որ պաշտոնական վարկածով 19-ամյա Սուրեն Մուրադյանը մահացել էր փայծաղի հիվանդության պատճառով, ինչը սրվել էր զորամասի ֆիզկուլտուրայի ղեկավարի հետ ունեցած քաշքշուկի պատճառով։ Նա, ինչպես նաև բուժկետի բժիշկները կարճատև ազատազրկման ենթարկվեցին՝ պաշտոնեական անփութության և լիազորությունները անցնելու համար։ Մինչդեռ Սուրենի ծնողները առ այսօր էլ պնդում են, որ Սուրենին ծեծել են զորամասի ղեկավարներից մեկի թանկարժեք ձեռքի ժամացույցի պատճառով. մի քանի հոգով, այդ թվում և մեկ փոխգնդապետ, դաժան ծեծի էին ենթարկել նրան։ Սուրենը հայտնվել էր բուժկետում ու անուշադրության հետևանքով մեկ օր անց մահացել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում