Saturday, 04 07 2026
13:50
Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի Խամենեիին
Արփինե Սարգսյանը և Մխիթար Հայրապետյանը քննարկել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
13:30
Հանրաքվե Սլովակիայում` Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու հարցով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները
Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է շարունակել հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք թաղամասերում
Ալիևը շնորհավորել է Թրամփին
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին
12:30
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
Սպասվում են տեղումներ
12:10
Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Փեզեշքիան
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
11:50
Նավթի գները նվազել են – 03/07/26
Արևիկ գյուղում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին
Դոնալդ Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում հանդիպել եմ Միրիամ Ադելսոնի հետ․ Նարեկ Մկրտչյան
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
Գևորգ Մանուկյանը կնշանակվի Տիգրան Խաչատրյանի ռեֆերենտ
5 խորհուրդ՝ բնության գրկում անվտանգ հանգստի համար. ՀՎԿԱԿ
Իսրայելի ԱԳՆ֊ում մտադրություն կա՝ քայլ առ քայլ սերտացնելու հարաբերությունները Հայաստանի հետ
Ամռանը երեխաների ջրահեղձության դեպքերն ավելանում են․ԱՆ
Բացի Կարապետյանից՝ Պուտինը ունի «գաղտնի պլան», որով 4.5 տարի ռուսները կոտորվում են Ուկրաինայում
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում
Բաքուն և Անկարան խաղադրույք են կատարում համատեղ ռազմական արտադրության վրա
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լարսը բաց է
Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Մալթայի վարչապետը հայտնվել է Ադրբեջանի հետ կապված կոռուպցիոն սկանդալի կենտրոնում. The Guardian

Եվրամիությունում նախագահող Մալթայի վարչապետ Ժոզեֆ Մուսկատը հայտնվել է Ադրբեջանի հետ կապված հերթական կոռուպցիոն սկանդալի կենտրոնում՝ հաղորդում է  բրիտանական Guardian-ը` շեշտելով, որ Պանամայի թղթերում տեղեկություններ կան, որ Մուսկատը գումարներ է ստացել  Ադրբեջանի նախագահի աղջկանից:

«Մալթայի Պիլատուս բանկում հաշիվներ էին պահվում օֆշորային կեղծ ընկերությունների համար, որոնք պատկանում էին Մուսկատի կնոջը, Լեյբորիստական կուսակցությունից նրա երկու դաշնակիցներին, ինչպես նաև Ադրբեջանի նախագահի աղջկան` Լեյլա Ալիևային»,- նշվում է հոդվածում:

Սկանդալը նոր զարգացում է ապրել այս տարվա ապրիլի 20-ից, երբ հետաքննող լրագրող Դաֆըն Կարուանա Գալիցիան իր բլոգում այս թեմայով նոր հրապարակմամբ է հանդես եկել` նշելով, որ Մալթայում գրանցված օֆշորային ընկերություններից մեկը` «Էգրանտը», պատկանում է վարչապետի կնոջը` Միշել Մուսկատին:

Լրագրողը բացահայտել է, որ այդ ընկերությանը վարկերի տեքստով ուղղվել են մեծ գումարներ, որոնցից ամենամեծ փոխանցումը` 1 մլն 17 հազար դոլար, կատարվել է այս տարվա մարտին Al Sahra FZCO ընկերության կողմից, որը, լրագրողի պնդմամբ, պատկանում է Իլհամ Ալիևի դստերը:

«Այս կապը զարմանք է առաջացնում, քանի որ երկու երկրները նշանակալի համագործակցություն ունեն էներգետիկ ոլորտում: Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը Մալթայում կառուցվող նոր էներգակայանի բաժնետերերից է: Մուսկատը և իր կինը հերքում են «Էգրանտ» ընկերության հետ ունեցած կապերը և պատրաստվում են դատի տալ լրագրողին զրպարտության համար»,- նշում է Guardian-ը:

Հոդվածում շեշտվում է նաև, որ Մալթայում առաջիկա ընտրությունները կայանալու են հունիսի 3-ին, իսկ նման սկանդալները բացասական ազդեցություն են ունենում վարչապետի գլխավորած Լեյբորիստական կուսակցության հնարավորությունների վրա: Թերթը հիշեցնում է նաև, որ Պանամայի թղթերում հայտնաբերված տեղեկատվության արդյունքում մեկ տարի առաջ հրաժարական է տվել Իսլանդիայի վարչապետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում