«Ասում ենք, որ այս իրավիճակից պիտի դուրս գանք, բայց իրավիճակից դուրս բերողները դուք եք, ժողովո՛ւրդ ջան: Այն քվեները, որ մեզ տվել եք, ասել ենք՝ կպահենք ու պահել ենք: Այսօր մենք չենք հուսահատվել»,- Հյուսիսային պողոտայում «Ելքի» հրավիրած ամփոփիչ հանրահավաքի ժամանակ այս մասին ասաց «Ելք» դաշինքից ընտրված պատգամավոր Սասուն Միքայելյանը:
Նա ընտրողներին հորդորեց տեր կանգնել իրենց իրավունքին, լսել իրենց խղճի ձայնը: «Որովհետև մենք գիտակցաբար գնում ենք, որ այս վիճակից դուրս բերենք, զորավիգ եղե՛ք: Եթե մեզ ավելի շատ ձայն տային, մենք ավելի մեծ թիմով մտնեինք Ազգային ժողով, ավելի շատ գործ կանեինք: Բայց մենք չենք հուսահատվում, հիմա մասնակցում ենք Երևանի ավագանու ընտրություններին:
Քիչ առաջ ինձ ասում են՝ դուք իշխանության պրոյեկտն եք, ասում եմ՝ ես նմա՞ն եմ մի մարդու, ով կարող է իշխանության պրոյեկտ լինել կամ մեզնից որևէ մեկը: Դուք եթե ուզում եք, որ այս երկրում բան փոխվի, իշխանություն փոխվի, պիտի ձայն տաք: Այդ ջարդել-փշրելն անցել է: Ջարդել-փշրելը ձեր մի ձայնն ա, գրչի մի հարվածով սրանք սատկում են, գրիչը ամենահզոր զենքն ա: Հերիք ա խաբվեք»,- նշեց Ս. Միքայելյանը՝ հավելելով, որ միակ ընդդիմադիր ուժը, որ կա 6-րդ գումարման խորհրդարանում, «Ելքն» է:
«Մենք մոր կաթ ենք կերել, ազատամարտով ենք անցել, այսօր էլ եկել ենք, որ ժողովրդին փրկենք, ուրիշ բան չենք ասում, հեծանիվ չենք հորինում»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































