«ՎԻԱ Գրա» խմբի երկրպագուները շունչները պահած սպասում են, թե ովքեր են դառնալու խմբի նոր անդամներ: Ռուսական «НТВ» և ուկրաինական «1+1» հեռուստաալիքների եթերում ընթանում է «Ցանկանում եմ «ՎԻԱ Գրա»-ում երգել» շոուն:
Երաժշտական պայքարին մասնակցում են Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի և Ղազախստանի սովորական աղջիկները: Հեռուստադիտողներն են որոշելու թեկնածուների ճակատագիրը: Աղջիկներին գնահատում է պրոդյուսեր Կոնստանտին Մելաձեն: Նրա օգնական-փորձագետների դերում են դերասան Իգոր Վերնիկը և «ՎԻԱ Գրա»-ի նախկին անդամներ Ալբինա Ջանաբաևան, Ալյոնա Վիննիցկայան, Աննա Սեդակովան, Նադեժդա Մայխերը, Մեսեդա Բագաուդինովը և Սանտա Դիմոպուլոսը:
Instagram-ի իր միկրոբլոգում Ալբինա Ջանաբաևան լուսանկար է տեղադրել, որում երեք աղջիկներ են։ Նրանք էլ հավանաբար կդառնան նոր խմբի անդամներ:
«Հնարավոր է նոր «ՎԻԱ Գրա»-ն կայանա,- լուսանկարի տակ գրել է Ջանաբաևան:










































