Թեհրանը պատրաստ է համագործակցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ՝ գոյություն ունեցող հարցերը մեկընդմիշտ լուծելու համար: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով կազմակերպության Իրանի մշտական ներկայացուցիչ Ռեզա Նաջաֆիին:
Իրանական միջուկային ծրագրի գործով բանակցողների թիմի փոփոխության շրջանակում Նաջաֆին ԱԷՄԳ-ում Իրանի նոր դեսպան է նշանակվել Ալի Ասղար Սոլթանիեի փոխարեն:
Իրանի նախագահ Հասան Ռուհանին միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունները փոխանցել է ԱԳՆճի վերահսկողությանը, իսկ նախկինում դրանով զբաղվում էր Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը: