Շուշիի ազատագրման 25-ամյակի և Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 72-րդ տարեդարձի տոնը նշվեց Երևանի «Հաղթանակ» զբոսայգում:
Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ կազմակերպված միջոցառմանը մասնակցելու նպատակով «Հաղթանակ» զբոսայգի էին այցելել Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, օրենսդիր և գործադիր մարմնի անդամներ, հոգևոր դասի ներկայացուցիչներ:
Նրանք ծաղիկներ դրեցին Անհայտ զինվորի հուշարձանին ու հարգանքի տուրք մատուցեցին Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման պայքարում զոհված հերոսների հիշատակին: Այնուհետև անցկացվեց զինվորական շքերթ:







































