Լիբիացի զինվորականներն «Ալ-Կաիդա»-ի զինյալներից ազատել են երկրի արևելքում գտնվող Բենղազի քաղաքի ծովային նավահանգիստը: Այդ մասին հաղորդում է Sky News Arabian հեռուստաալիքը՝ հղում անելով բանակի հայտարարությանը:
Բենղազիում ահաբեկիչների դեմ գործողությունն իրականացնում Է Լիբիայի ազգային բանակը՝ մարշալ Խալիֆա Հաֆթարի գլխավորությամբ, որը կոնֆլիկտի մեջ Է Տրիպոլիի իշխանությունների հետ: Մայիսին կողմերն արդյունավետ բանակցություններ են անցկացրել Արաբական Միացյալ Էմիրություններում, որպեսզի հաղթահարեն պառակտումը:
Ինչպես նշում Է հեռուստաալիքը, Հաֆթարի զինվորականները բացի Միջերկրական ծովի նավահանգստից հսկողության տակ են առել Բենղազի քաղաքի հյուսիսում գտնվող մի քանի օբյեկտներ:







































