Saturday, 04 07 2026
18:30
Netflix-ի միլիոնները՝ շքեղ մեքենաների ու ժամացույցների վրա․ ռեժիսորը դատապարտվել է
Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կրկին չեղարկել է այցը ԱՄՆ
ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումը
17:50
Հունգարիայի վարչապետը երկրի խորհրդարանին կներկայացնի սահմանադրական փոփոխության նախագիծ՝ նախագահի պաշտոնանկության համար
Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է. Փաշինյան
17:30
Հնդկաստանն էներգետիկ ճգնաժամը հաղթահարում է տարբեր երկրների հետ բարեկամության շնորհիվ. Մոդի
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ կլինի
Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը
Օդի ջերմաստիճանը կնվազի
16:50
Ստամբուլից Միներալնիե Վոդի թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ
16:30
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայր. Փաշինյան
16:10
Զելենսկին ու Մերցը քննարկել են Կիևին Patriot համակարգերի մատակարարման հետ կապված հարցեր
Հայաստան-Իսրայել հարաբերությունները դեռ չունեն իրենց սեփական հունը․ գործելու մեծ դաշտ կա
Չինացի գիտնականները ստեղծել են գլխուղեղն իրական ժամանակում մոդելավորող չիպ
Կարապետյանների քաղաքականությունը համահունչ է կրկեսին. զվարճալի ժամանակներ են սպասվում
15:30
Թեյլոր Սվիֆթն ու Թրևիս Քելսին պաշտոնապես ամուսնացել են
«Մետոդիչկան» միայն վերևից չի իջնում. Մոսկվան կուզեր այնպիսի ընդդիմություն, որ արդեն փողոցում լիներ
15:10
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Սանկտ Պետերբուրգի նավթային ենթակառուցվածքներին
Թուրքիան ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո ի՞նչ ուղեգիծ կդրսևորի
14:50
Անգլիա – Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման արդյունքում կապահովվի Արարատյան դաշտավայրի 11 շուրջ 3220 հա հողերի անխափան և հուսալի ոռոգումը․ վարչապետ
14:30
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Ավտովթար՝ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին․ կա տուժած
14:10
Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել
ԲՏԱ նախարարը ներկայացրել է ներառական արհեստական բանականության էկոհամակարգ ձևավորելու վերաբերյալ Հայաստանի տեսլականը
13:50
Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի Խամենեիին
Արփինե Սարգսյանը և Մխիթար Հայրապետյանը քննարկել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում

Ի՞նչ հետևություններ պիտի արվեն ԵԱՀԿ գրասենյակի հետ կապված պատմությունից

«Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանել է տեղեկությունը այն մասին, որ ԵԱՀԿ-ում հնարավոր չի եղել փոխհամաձայնության հասնել ԵԱՀԿ Երևանի գրասենյակի մանդատի ժամկետի երկարաձգման շուրջ, որի պատճառով ԵԱՀԿ գրասենյակը Երևանում շուտով կարող է դադարեցնել իր գործունեությունը:

Մասնավորապես, նման հայտարարություններ էին արել ԵԱՀԿ գործող նախագահության ներկայացուցիչը ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի ընթացքում, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահն ու Հարավային Կովկասում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչը, ինչպես նաև ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը:

– Պարոն Մինասյան, փաստորեն ամիսներ շարունակ բանակցություններ էին ընթանում ԵԱՀԿ-ում այս հարցի շուրջ, Հայաստանը նույնիսկ փոխզիջման գնաց՝ համաձայնելով ԵԱՀԿ գրասենյակի կողմից իրականացվող ականազերծման աշխատանքների դադարեցմանը: Հայաստանը, Գերմանիան, Ավստրիան, ամերիկյան կողմը գործադրում էին բոլոր ջանքերը, որպեսզի գրասենյակը չփակվի: Ինչո՞ւ հնարավոր չեղավ համաձայնության հասնել:

– Կարծում եմ՝ հասկանում եք, թե ինչու չեղավ: Ադրբեջանի նպատակը ոչ թե ինչ-որ փոխզիջման գնալն էր, ինչ-որ փոփոխության հասնելը, այլ պարզապես հերթական անգամ Հայաստանին «վատություն անելը»: Ադրբեջանցիները բոլոր հնարավոր միջոցներով փորձում են խոչընդոտներ ստեղծել Հայաստանի համար, թեև դիվանագիտական առումով սա տրամաբանական է ինձ համար, որովհետև ադրբեջանցիներն իրենք իրենց մեկուսացրեցին ԵԱՀԿ-ի շրջանակներում, որովհետև բոլորը՝ ԵԱՀԿ-ի գործող, նախկին նախագահները, բոլոր անդամները կողմ են և միայն Ադրբեջանն է դեմ, և բոլորը հասկանում են՝ ինչու է դա տեղի ունենում: Եվ չեմ կարծում, թե Ադրբեջանն ինչ-որ դրական բան ստացավ այս առումով:

– Այսինքն՝ Ադրբեջանը կարողացավ հասնել դրան՝ միայն կոնսենսուսի սկզբունքը չարաշահելու միջոցո՞վ:

– Այո, այո: Նա միայն այդ լծակն ունի և օգտագործել է այն:

– Իսկ հակակշռող մեխանիզմներ չկա՞ն ԵԱՀԿ-ում՝ նմանատիպ իրավիճակներից խուսափելու համար:

Ոչ, ԵԱՀԿ-ն հանդիսանում է «սառը պատերազմի» ծնունդ: ԵԱՀԿ-ի բոլոր շրջանակները ստեղծվել էին միայն ու միայն այն նպատակով, որպեսզի հնարավոր լինի «սառ պատերազմի» պայմաններում պայմանավորվածություններ ձեռք բերել ԽՍՀՄ-ի և արմտյան բլոկի միջև կոնսենսուսի հիման վրա: Եվ հիմա այդ կազմակերպությունում, որտեղ բոլոր որոշումները կոնսենսուսով են ընդունում, այդ սկզբունքը հնարավորություն է տալիս երբեմն որոշ ոչ պատասխանատու երկրների, ի դեմս նաև Ադրբեջանի, հարցեր լուծել: Ադրբեջանը կամ Կենտրոնական Ասիայի որոշ երկրներ օգտագործում են կոնսենսուսի սկզբունքը այն ժամանակ, երբ խնդիրներ ունեն ժողովրդավարության հետ: Սա ԵԽԽՎ-ն չէ, որտեղ որոշումները ընդունվում են ձայների մեծամասնությամբ:

– Կարծում եք՝ Գերմանիայի, Ավստրիայի պես հզոր պետությունները լծակներ չունեի՞ն իրավիճակի վրա ազդելու համար:

– Ոչ միայն Գերմանիան ու Ավստրիան, Միացյալ Նահանգները և Ռուսաստանն էլ են ԵԱՀԿ-ի անդամներ, որոնք բոլորը աջակցում էին Հայաստանի մոտեցումներին, բայց ֆորմալ մեխանիզմն այնպիսին է, որ Ադրբեջանը կարող է դա արգելափակել:

– Ի՞նչ հետևանքներ կունենա ԵԱՀԿ գրասենյակի փակվելը:

– Համենայն դեպս, Հայաստանը դիտարկում է ԵԱՀԿ-ն՝ որպես այս պահին գործող միակ կառույցը, որը զբաղվում է նաև կոնկրետ անվտանգության հարցերով, կա Մինսկի խմբի հարթակը և այլն, և այլն: Ուստի այստեղ որևէ լավ բան չկա: Բայց մյուս կողմից, Հայաստանը կարծես թե հայտարարել է, որ պատրաստ է այլ ձևաչափեր մտածել, թե ինչպես կարելի է համագործակցել ԵԱՀԿ-ի ու ԵԱՀԿ անդամ երկրների հետ, որպեսզի այսօր գործող ծրագրերը շարունակվեն, նույնիսկ եթե չկա գրասենյակը:

– Հավանաբար Բաքուն սա կներկայացնի՝ որպես իրենց հերթական դիվանագիտական հաղթանակը: Ի՞նչ հակաքայլեր պիտի ձեռնարկվեն Հայաստանի կողմից:
– Այստեղ կա մի հանգամանք: Պարզապես պետք է ներկայացնել, որ Բաքուն արդյունքում հերթական անգամ հայտնվեց դիվանագիտական մեկուսացման մեջ՝ իր կարծիքը հակադրելով միջազգային հանրության հետ:

– ԵԱՀԿ-ի կառույցներից մեկը՝ Մինսկի խումբը, զբաղվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով, և այս համատեքստում ԵԱՀԿ Մինսկի խումբը, ընդհանրապես ԵԱՀԿ-ն կամ միջազգային այլ կառույցները շատ հաճախ ներկայացվում են՝ որպես հակամարտության կարգավորման երաշխավորներ: Այս միջադեպից հետո ի՞նչ հետևություն պիտի անենք:

– Կարող ենք հետևություն անել, որ ԵԱՀԿ-ն իսկապես շատ կարևոր է, բայց ունի սահմանափակումներ, և այստեղ մենք պիտի ոչ միայն ԵԱՀԿ-ի շրջանակների, այլև անդամ երկրների, համանախագահող պետությունների քաղաքական կշռի ու հեղինակության վրա: Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Ֆրանսիան նաև իրենք իրենցով բավական լուրջ դեր են խաղում, և նաև դրանով է առանձնացվում Մինսկի խմբի նշանակությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում