«Հայրենանվեր մահապարտներ» հայրենասիրական կազմակերպության կենտրոնական խորհրդի անդամ, պատմական գիտությունների թեկնածու Արմեն Կարապետյանի հավաստմամբ՝ հայ ժողովուրդն այսօր պետք է սատար կանգնի սիրիական ժողովրդին: Նա այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ մենք պետք է պատմությունից դասեր քաղենք և օգնենք Սիրիային, քանի որ արաբական անապատներից նրաք էին, որ փրկեցին մեծ թվով հայերի՝ 1915 թվականին: Նա նշեց, որ իրենք պատրաստվում են իրենց համերաշխության խոսքը հղել սիրիական ժողովրդին, քանի որ համոզված են՝ Սիրիայի ընդդիմությունը չի ավերում երկիրը, դա անում են միջազգային վարձկանները. ‹Հայ ժողովուրդը պարտավոր է «ոչ» ասել Սիրիայում կատարվող եղեռնին, մենք մեր զորակցությունն ենք հայտնում Սիրիայի ժողովրդին, նրա ընտրված իշխանությանը և չենք կարող անտեսել պատմության դասերը»:
Բանախոսին զարմացնում է մի բան՝ ինչու են լռում հայ մտավորականները: Նրանք տարբեր առիթների դեպքում արտահայտում են իրենց կարծիքը, իսկ այժմ լռում են:
Ասուլիսին ներկա էին նաև «Հայրենանվեր մահապարտներ» հայրենասիրական կազմակերպության նախագահ Արայիկ Սիմոնյանը, փոխգնդապետ Գեորգի Ասատրյանը, ովքեր ևս կիսեցին Ա. Կարապետյանի կարծիքը՝ հավելելով, որ շարունակելու են իրենց բողոքի նոտան հղել տարբեր ատյանների:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի










































