Սիրիայում անվտանգության գոտիների ստեղծման մասին հուշագրի ստորագրումից շատ չանցած նոր մարտեր են բռնկվել կառավարական բանակի ու զինված ընդդիմության միջև՝ հայտնում է Deutsche Welle-ն:
Ըստ տեղեկությունների՝ Սիրիական օդուժը հարվածներ է հասցրել ազ-Զալակյաթ քաղաքում և դրան հարակից Համա նահանգում գտնվող ապստամբական հենակետերին:
Մարտական գործողությունների ծավալման մասին հայտարարություն է տարածել նաև զինված ընդդիմության ներկայացուցիչը, մինչդեռ պաշտոնական Դամասկոսը դեռևս չի մեկնաբանել ռազմական գործողությունների մասին տեղեկությունները:









































