ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր գործող խորհրդարանի վերջին ճեպազրույցների ժամանակ ամփոփեց անցնող 5 տարիների աշխատանքն ու ձեռքբերումները:
Զուրաբյանը խորհուրդ տվեց չզարմանալ իր ներկայությունից՝ նշելով. «Կարող եք հարցնել՝ դուք ԱԺ-ում չեք, ինչու եք ասուլիս անցկացնում: Կանադական հոկեիստները խաղում էին մինչև վերջ, անգամ եթե 0-7 պարտվում էին: Մեր դեպքում մենք ընդհամենը մի ճակատամարտ ենք պարտվել, այն էլ չենք էլ պարտվել, որովհետև խաղը հավասար չէր: Դատավորը ծախված է, ոտքին կանդալներ են հագցրել և ստիպում են խաղալ: Նման պայմաններում պարտվելը նվաստացուցիչ չէ, այլ՝ պատվաբեր», – նշեց Զուրաբյանը:
Հիշելով անցած 5 տարիները՝ Զուրաբյանը նշեց, որ ՀԱԿ-ի մուտքը ԱԺ լավ է գնահատում. «Աստիճանաբար կարողացանք հասնել նրան, որ ոչ իշխանական ուժերը միավորվեցին հայտնի հրաշալի քառյակի մեջ և այդ քառյակն ինչքան էլ հիմա քննադատենք և ասենք, որ սահամանափակ թվով խնդիրներ կարողացավ լուծել, լավ էլ նեղեց իշխանութայնը: Մենք հասանք աննախադեպ բանի՝ պարտադրեցինք կառավարության հրաժարականը»:
Զուրաբյանը նաև նշեց, որ ետագայում իշխանությունը ՀՅԴ-ին Սահամանադրական փոփոխությունների կոնցեպտի տակ հեռացրեց քառյակից. «Հետո ջարդեցին ԲՀԿ-ին: Դա էլ եք հիշում, և ի վերջո, հասան նրան, որ այս գործընթացները չհասան մեր նախատեսած ավարտին: Մենք մնացինք մենակ: Մենք մնացինք մշտապես պայքարող»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































