Սեպտեմբերի 10-ին, ժամը 13.00-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում թիվ 56 երթուղու «ԳԱԶել» միկրոավտոբուսը բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով 5 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ կատարվում է քննություն:









































