Friday, 24 07 2026
Փարիզում քննարկվել է Հայաստանի մուտքը եվրոպական շուկա
00:50
ԵՄ-ն դատապարտել է Սաուդյան Արաբիայի դեմ հութիների սպառնալիքներն ու Կարմիր ծովում լցանավի վրա հարձակումը
Ոստիկանները հայտնաբերել են քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքներով հետախուզվողին
00:30
ԱՄՆ-ն 200 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն կհատկացնի ԿԽՄԿ-ին և ԿԽՄՖ-ին
Ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումները 78-ով ավելացել են․ ՆԳՆ
00:10
ԱՄՆ-ն պատերազմի ավարտի վերաբերյալ մի քանի առաջարկ է պատրաստել. Զելենսկի
00:00
Աշխատատեղեր ու արդիական ենթակառուցվածքներ. Հայէկոնոմբանկն ամփոփել է Զինվորի տան հետ 2025թ. սոցիալական ծրագիրը
23:50
ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանման ոչնչացման մասին
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ Պապոյան
23:30
Թրամփը սպառնացել է հութիների հարձակումների համար պատասխանատվության ենթարկել Իրանին
23:20
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին
23:10
Իրան-Իրաք սահմանային անցակետին ԱՄՆ-ի հարվածի հետևանքով իրանցի զինվորական է զոհվել. Tasnim
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
22:50
Պակիստանի վարչապետը խստորեն դատապարտել է հութիների հարձակումները սաուդյան նավերի վրա
Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը
22:30
Իրաքի և Քուվեյթի միջև սահմանային անցակետը փակվել է ԱԹՍ-ի հարձակումից հետո. INA
Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի
22:10
Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը կախված է Էր Ռիադի կողմից Իսրայելի ճանաչումից
Նարեկ Կարապետյանը մենակ չի լինելու. ճաղերի ետևից են նայելու ՀՀ-ին. պրոցեսը հասնում է կուլմինացիային
21:50
Կուբա է ժամանել ԱՄՆ-ից մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը՝ Ռուբիոյի նախաձեռնությամբ
Բանակում ողբերգությունների հիմքում կրթության, բարեկրթության և հսկողության պակասն է
21:30
Իրանն ու Իրաքն ամրապնդում են հարաբերությունները․ Փեզեշքիանն ընդունել է ալ-Զայիդիին
Ռուսաստանը խուճապի մեջ է. գազանը նեղն է ընկել ու գոռում է
21:09
Սև ծովում թուրքական բեռնանավի վրա անօդաչուի հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել, երեքը՝ վիրավորվել
Բեռլինում Ալիեւը Ռուսաստանից «վերջնականապես» զատորոշվել է
20:50
Իսպանիայում վտանգի առավելագույն մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Արտաքին քաղաքականությունը՝ ստանդարտ դիվանագիտական լեզվից դուրս. ԱԳՆ-ն փոդքաստային շարք է սկսել
20:30
Ալբանիայում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և հակակառավարական ցույցի մասնակիցների միջև
Գևորգ Պապոյանն ու Դեյվիդ Ալենը քննարկել են ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին Շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ շնորհելու գործընթացը
Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հարցով բանակցությունների համար. Պեսկով

Մեր ընտրություններն ու ամերիկյան «սև ցուցակը»

Մեր հասարակության կրթված և իրազեկված հատվածին ընտրությունները վաղուց չեն հետաքրքրում, որովհետև «ընտրություն» բառն ինքնին ենթադրում է այլընտրանքի առկայություն, մի բան, որ գլոբալ առումով, արժեքային, աշխարհայացքային կողմնորոշման հարթության մեջ Հայաստանում վաղուց չկա:

Արմատական փոփոխությունների կողմնակիցների համար ևս ընտրությունները կորցրել են իրենց գրավչությունը, որովհետև դրանցում փակվել է հեղափոխությունների պատուհանը: Ընտրությունների շահառուներ մնացել են լյումպենը՝ փող և տեսարաններ սիրող ապագաղափարական հատվածը, և նրան մանիպուլացնող սոցիալական մի շերտ, որի համար ընտրությունը փող աշխատելու, բիզնես ու պաշտոն ունենալու միջոց է:

Ակնհայտ է, որ քաղաքական համակարգի և հանրության նման առերեսումը բերում է ընտրական համակարգի, քաղաքական հարաբերությունների մարգինալացման: Օտարները մեզ գնահատում են հենց լուսանցքային մեր կարգավիճակով, չափանիշների այդ համակարգով, օրինակ՝ դրական համարելով, որ Հայաստանում ընդդիմության առաջնորդի դեմքին «զելյոնկա» չի նետվում, կամ մեր նախագահն իրեն սահմանադրորեն չի հռչակում «ազգի հայր» և այլն: Հենց գնահատման այս համակարգն է գործել, երբ արևմտյան դիտորդները մեր վերջին ընտրություններում առաջընթաց են արձանագրել: Ասել կուզի, որ մեր ընտրությունները չունեն քաղաքակրթական հետևանք, արժեքային արդյունք և դրական կարող են համարվել արդեն այն դեպքում, որ ուղեկցվել են առանց զոհերի ու կրակոցների:

Նման տխուր մտահոգությունների հանգեցի, երբ կայքերից մեկում ընթերցեցի Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի հարցազրույցը, որի ձևակերպումները դիվանագիտական են, սակայն տողատակում ակներև է հիասթափությունը: Նույնիսկ հարցազրույցում հանդիպում են ձևակերպումներ, որոնք ախտորոշում են հայկական դեմոկրատիայի ծանր, անբուժելի հիվանդությունը: Օրինակ՝ «ՍԱՍ»-ի սկանդալային ձայնագրության մասին Միլսն ասում է. «Մանրակրկիտ, թափանցիկ և ոչ քաղաքական քննությունը կարևոր է, որպեսզի Հայաստանի քաղաքացիները վստահ լինեն, որ կարող են ազատ ու առանց արտաքին ճնշումների քվեարկել»:

«Ոչ քաղաքական քննության» հույսն արդեն բացահայտում է ամերիկացների հստակ պատկերացումը մեր արդարադատության մասին, որ դրա հիմքում ոչ թե օրենքն ու իրավունքն են, այլ իշխանությունների քաղաքական պատվերը, պարտադրանքը: Կարծում եմ՝ նույն «ՍԱՍ»-ի գործով իշխանությունները կարող են գտնել կիսատ-պռատ քաղաքական լուծում, որը դարձյալ առաջընթաց կարող է որակվել լուսանցքային մեր կարգավիճակում: Օրինակ՝ եթե իշխանությունները որոշեն տեղի տալ միջազգային արձագանքին և ընդամենը մանդատից զրկեն «ՍԱՍ»-ի Արտակին, չեմ բացառում, որ նույնիսկ արժանանան ԱՄՆ դեսպանատան կամ ԵԱՀԿ ու ԵՄ ներկայացուցչությունների դրվատանքին:

Ի վերջո, եթե մի հասարակություն չունի ամբիցիաներ և ընտրել է «մենթալիտետային» ժողովրդավարությունը, ամերիկացիներին ու եվրոպացիներին այլ բան չի մնում, քան դրա հետ համակերպվելը, գնահատման նշաձողն իջեցնելը: Վաշինգտոնից ու Բրյուսելից հետայսու ևս կհնչեն գործընկերության մասին հավաստիացումներ, սակայն դրանք ընդամենը հետևանք են դիվանագիտական վարվեցողության, քաղաքական նպատակահարմարության:

Յուրաքանչյուր նոր ընտրություն մի նոր քար է դնում «քաղաքակրթական պատին», որ մեզ բաժանում է արևմտյան աշխարհից, նրա արժեհամակարգից: «Առկա արժանահավատ տեղեկությունները մենք կարող ենք օգտագործել և կօգտագործենք, որ ընտրական գործընթացը խաթարած անձինք իրավասու չլինեն մասնակցել ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող ծրագրերին ու միջոցառումներին»,- նախազգուշացնում է Միլսը: Նույնիսկ Արևմուտքում հասկացել են, որ եվրասիական տարածքում հիմնական արժեքը փողն է, և որոշել են հարվածել ընտրակեղծարարների գրպանին:

Ամերիկյան «սև ցուցակի» հայաստանյան «դոսյեն» բացված է, ու այդ հանգամանքն ավելի «պատմական» է դարձնում մեր եվրասիական ընտրությունը, որը հենց ընտրություն է այլընտրանքի մերժման օգտին:

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում