Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն երկրում ընթացող ցույցերի ֆոնին հայտարարել է մայիսի 1-ից նվազագույն աշխատավարձը 60 տոկոսով բարձրացնելու մասին, հաղորդում է Noticias24-ը:
Նախագահի խոսքով՝ երկրում նվազագուն աշխատավարձը 40 հազար բոլվարից կբարձրանա 65 հազար բոլիվար: Մադուրոն նաև հայտարարել է նվազագուն սպառողական զամբյուղի արժեքը բարձրացնելու մասին: Այսպիսով՝ երկրի բնակիչներն ամեն ամիս կստանան նվազագույնը 200 հազար բոլիվար:
Հիշեցնենք, որ ապրիլի 4-ից Վենեսուելայում անցկացվում են զանգվածային բողոքի ցույցեր, որոնց ընթացքում զոհվել է 30 մարդ:







































