Saturday, 04 07 2026
Արփինե Սարգսյանը և Մխիթար Հայրապետյանը քննարկել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
13:30
Հանրաքվե Սլովակիայում` Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու հարցով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները
Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է շարունակել հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք թաղամասերում
Ալիևը շնորհավորել է Թրամփին
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին
12:30
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
Սպասվում են տեղումներ
12:10
Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Փեզեշքիան
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
11:50
Նավթի գները նվազել են – 03/07/26
Արևիկ գյուղում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին
Դոնալդ Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում հանդիպել եմ Միրիամ Ադելսոնի հետ․ Նարեկ Մկրտչյան
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
Գևորգ Մանուկյանը կնշանակվի Տիգրան Խաչատրյանի ռեֆերենտ
5 խորհուրդ՝ բնության գրկում անվտանգ հանգստի համար. ՀՎԿԱԿ
Իսրայելի ԱԳՆ֊ում մտադրություն կա՝ քայլ առ քայլ սերտացնելու հարաբերությունները Հայաստանի հետ
Ամռանը երեխաների ջրահեղձության դեպքերն ավելանում են․ԱՆ
Բացի Կարապետյանից՝ Պուտինը ունի «գաղտնի պլան», որով 4.5 տարի ռուսները կոտորվում են Ուկրաինայում
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում
Բաքուն և Անկարան խաղադրույք են կատարում համատեղ ռազմական արտադրության վրա
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լարսը բաց է
Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ռուսաստանը իսլամական արմատականության թիրախ է դառնում

Այո՛, ընտրական թերությունները կազդեն Հայաստան-ԵՄ հարաբերությունների վրա. «Հայաստանի եվրոպացի բարեկամներ»

Ապրիլի 2-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացրած ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական խմբի նախնական գնահատականը ընտրական գործընթացի վերաբերյալ կազդի Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների վրա: Եվրամիության ղեկավարները նկատի կունենան դիտորդների քննադատությունը, բայց դա չի նշանակում, որ այդ քննադատությունը միայն բացասաբար է ազդելու ՀՀ-ԵՄ հարաբերությունների վրա: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության ղեկավար Դիոգո Պինտոն:

Փորձագետը միաժամանակ շեշտեց, որ եզրակացությունը չի ազդի Հայաստանի ու Եվրամիության կողմից վերջերս նախաստորագրված նոր՝ Համապարփակ ու ընդլայնված գործընկերության մասին Համաձայնագրի ստորագրման ժամանակացույցի վրա:

Իսկապես, Ընտրությունների դիտարկման դիտորդական առաքելության (IEOM) նախնական եզրակացության մեջ նշվում է, որ «հավաստի տեղեկություններ կան ընտրակաշառք բաժանելու, հանրային ծառայողների, այդ թվում՝ դպրոցների ու հիվանդանոցների աշխատողների վրա ճնշում գործադրելու, կոնկրետ կուսակցության ձայն տալու համար ընտրողներին ահաբեկելու մասին»: Ըստ դիտորդների՝ «սա նպաստել է ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահության պակասի խորացմանը»:

Թեև զեկույցում չի նշվում այս գործողությունների պոտենցիալ աստիճանի կամ ծավալների մասին, կամ թե ինչպես են դրանք ազդել ընտրությունների արդյունքների վրա, այնուամենայնիվ, սա թերություն է, որին պիտի ուշադրություն դարձնեն իրավասու մարմինները: Ուզում եմ հավատալ, որ համապատասխան քայլեր կձեռնարկվեն, կկատարվի հետաքննություն և դասեր կքաղվեն ապագայի համար:

Հիմա, եթե սա է դիտորդական առաքելության՝ IEOM-ի հիմնական եզրակացությունը, և հետևաբար ընտրությունները գնահատվել են ո՛չ ազատ և ո՛չ էլ արդար, ապա սա հաստատապես պիտի լիներ վերջերս նախաստորագրված Համաձայնագրի վերջը: Բայց պետք է նշեմ, որ նույն հայտարարությունը սկսվում է հետևյալ տողերով. «Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունները լավ էին կազմակերպված, ընդհանուր առմամբ պահպանվել էին հիմնարար ազատությունները», և սրանով բարձր են գնահատվում ընտրական գործընթացի շատ կողմեր, օրինակ՝ ընտրացուցակների բարելավված ճշգրտումը, կրկնաքվեարկության կանխումը, ազատ արտահայտվելու հնարավորությունը քարոզարշավի ընթացքում, թափանցիկությունը քվեաթերթիկների հաշվարկի ժամանակ և այլն:

Ուստի, այո՛, այս զեկույցը պարունակում է քննադատություն, որը հաշվի կառնեն ԵՄ ղեկավարները և որոշում կայացնողները, և որը կազդի Հայաստանի ու Եվրամիության հարաբերությունների վրա: Բայց դա չի նշանակում, որ այն միայն բացասական ազդեցություն է ունենալու: Սա նշանակում է, որ Եվրամիությունը նկատի կառնի թերությունները և անկասկած կօգնի Հայաստանին հաղթահարելու դրանք ապագայում: Սա նաև նշանակում է, որ բարեփոխումները և ընտրությունների անցկացման ընդհանուր դրական ձևը կխրախուսեն Եվրամիությանը (ու նաև պիտի խրախուսեն Հայաստանին)՝ շարունակելու աջակցել Հայաստանում բարեփոխումների իրականացմանը և ժողովրդավարության ամրապնդմանը»,- նշեց Դիոգո Պինտոն:

Խոսելով այն մասին, թե երբ կարող է ստորագրվել նոր Համաձայնագիրը Երևանի ու Բրյուսելի միջև, «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության ղեկավարը կարծիք հայտնեց, որ ընտրությունների դիտորդական առաքելության զեկույցը չի ազդի Համաձայնագրի ստորագրման ժամանակացույցի վրա:
«Մի քանի ամիս առաջ ես ասել է, որ եթե խաղադրույք անեի, ապա կասեի, որ Համաձայնագիրը կստորագրվի 2017-ի առաջին կեսին: Իմ ակնկալիքները չեն փոխվել: Եթե ժամանակը թույլ տա, Համաձայնագիրը կարող է ստորագրվել մեկ ամսվա ընթացքում, երբ տեղի ունենա ԵՄ-Հայաստան համագործակցության խորհրդի հաջորդ նիստը: Միակ խոչընդոտը, որը կարող է ազդել փաստաթղթի ստորագրման ժամկետների վրա, ծառայությունների կողմից այն ստուգելու և ԵՄ բոլոր պաշտոնական լեզուներով թարգմանելու անհրաժեշտությունն է: Միայն այդ ժամանակ Համաձայնագիրը կարող է ստորագրվել: Չգիտեմ, թե ինչ արագությամբ կընթանան աշխատանքները, ուստի չեմ կարող հաստատ ասել՝ արդյոք այս աշխատանքներն ավարտված կլինեն մինչև մայիսին կայանալիք հանդիպումը: Բայց սա միակ խոչընդոտն է, որը ես տեսնում եմ»:

Իսկ ընդհանրապես ի՞նչ սպասելիքներ ունի Եվրամիությունը Հայաստանից այսօր՝ ընտրություններից հետո:
Պատասխանելով հարցին՝ Դիոգո Պինտոն ասաց հետևյալը. «Կարծում եմ՝ արդարացի կլինի ասել, որ Եվրամիության ակնկալիքները Հայաստանից նույնն են, ինչ ձերը, իմը և հայերի մեծամասնությանը, որ ընտրակաշառքի, ճնշումների և ընտրությունների հետ կապված մյուս թերությունների մասին տեղեկությունը չի անտեսվի, իշխանությունները հետևողական կլինեն և դասեր կքաղեն, և հաջորդ անգամ թերությունների թիվը կհասցվի նվազագույնի կամ նույնիսկ դրանք ամբողջությամբ կվերացվեն: Մենք ակնկալում ենք, որ Հայաստանը լիովին հավատարիմ կլինի ժողովրդավարական չափանիշներին և կշարունակի ընթանալ բարեփոխումների ու երկրի արդիականացման ճանապարհով: Որևէ կասկած չունեմ, որ այդպես էլ կլինի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում