Yahoo ընկերությունը դատական հայց է ներկայացրել ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության դեմ՝ պաշտպանելու հատուկ ծառայությունների կողմից արվող հարցումների քանակի հրապարակման իր իրավունքը: Այս մասին հայտնում է The Guardian-ը և հավելում, որ հարցումներն արվում են ընկերության հաճախորդների անձնական տեղեկություններին հասանելիություն ստանալու համար:
Երկուշաբթի նման նախաձեռնությամբ էին հանդես եկել նաև Microsoft և Google ընկերությունները: Այդ կերպ համացանցային հսկաները փորձում են հարթել սկանդալը Սնոուդենի կողմից գաղտնազերծված նյութերի շուրջ:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Yahoo-ն վեց ամսում ավելի քան 13 հազար հարցում է ստացել օգտատերերի տվյալների վերաբերյալ: Առավելապես հարցումները կապված են եղել հանցագործությունների հետ, որոնք իրականացվել են խարդախության, սպանության և մարդկանց առևանգման հոդվածներով:







































