Նորվեգիայի նոր վարչապետ է դարձել աջ կենտրոնամետ կոալիցիայի ղեկավար Էռնա Սոլբերգը: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Նորվեգիայում վերջին 8 տարիներին իշխանության ղեկին գտնվող՝ երկրի վարչապետ Յենս Սթոլթենբերգի գլխավորած ձախ կենտրոնամետ կոալիցիան պարտվել է ընտրություններում:
Նոր վարչապետի խոսքերով՝ ընտրությունների արդյունքը «պատմական հաղթանակ է աջերի համար»: Ակնկալվում է, որ Նորվեգիայի խորհրդարանում կձևավորվի կոալիցիա՝ կազմված աջ կենտրոնամետ 4 կուսակցություններից: Դրան կդիմակայի նախկին վարչապետ Յենս Սթոլթենբերգի Նորվեգական աշխատավորական կուսակցությունը: Այս կուսակցությունը հավաքել է ձայների մոտ 30 տոկոսը:
Առաջին անգամ Նորվեգիայում խորհրդարանական ընտրություններում հաղթել է աջ կենտրոնամետ կոալիցիան, որը, նախնական տվյալներով, կստանա խորհրդարանի 169 տեղերից 93-ը:









































