Սեուլում կայացել է Հարավային Կորեայի պատմության ընթացքում առաջին գեյ-հարսանիքը: Նորապսակները հայտարարել են, որ հիմա իրենք իրենց ամուսնացած են համարելու, չնայած, որ Հարավային Կորեայում միասեռ ամուսնությունների գրանցումն օրենքով թույլատրված չէ։
Հարսանիքը կայացել է Սեուլի կենտրոնում` Չոնգեչոնի տարածքում՝ ավելի քան 1000 մարդու ներկայությամբ: Երկու կինոռեժիսորների՝ 48-ամյա Քիմ Ջո Քվան Սուի և 29-ամյա Քիմ Սին Խվանի հարսանիքի անցկացման համար ժամանակավոր բեմ է կառուցվել:
Նորապսակները երկուսն էլ հարսնացուի ծաղկեփունջ են պահել: Հարսանիքին փորձել է խանգարել 54-ամյա մի տղամարդ, ով եկեղեցական սպասավոր է ներկայացել։ Նա բղավել է. «Համասեռամոլությունը մեղք է: Համասեռամոլությունը ոչնչացնում է ընտանիքներն ու հասարակությունը»: Հաղորդվում է, որ նրան կանգնեցրել են միջոցառման կազմակերպիչները, իսկ հետո ձերբակալել է ոստիկանությունը:







































