Playboy-ի հիմնադիր Հյու Հեֆները, ով ապրիլին 87 տարեկան է դարձել, միշտ աչքի է ընկել անսպառ էներգիայով, կենսասիրությամբ, ինչպես նաև նա երբեք անտարբեր չի եղել շիկահեր երիտասարդ աղջիկների նկատմամբ:
Նրա ներկայիս սիրեցյալը 26-ամյա Քրիսթալ Հարիսն է: Նա համապատասխանում է իր ամուսնու բոլոր պահանջներին՝ գեղեցիկ կազմվածքով ու ատամներով, ուրախ բնավորությամբ:
Քրիսթալը և Հյուն հերթական յուրօրինակ զբոսանքն են վայելել այս հանգստյան օրերին՝ դրանք անցկացնելով Դիսնեյլենդում: Նորապսակներն այնտեղ վայելել են մի քանի ատրակցիոններ, իսկ հետո դիտել շքերթը:
Այս մասին հաղորդում է Spletnik.ru կայքը:







































