Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալլեմը, ով այցով գտնվում է Մոսկվայում, հայտարարել է, որ Դամասկոսը ողջունում է սիրիական քիմիական զենքը միջազգային հանրության վերահսկողությանը հանձնելու վերաբերյալ ռուսական նախաձեռնությունը:
«Նախարար Լավրովը քիմիական զենքի վերաբերյալ նախաձեռնություն է առաջ քաշել: Այդ կապակցությամբ հայտարարում եմ, որ Սիրիայի Արաբական Հանրապետությունը ողջունում է ռուսական նախաձեռնությունը՝ ելնելով ռուսական իշխանությունների հոգատարությունից մեր քաղաքացիների ու երկրի անվտանգության նկատմամբ»,- Մուալլեմի խոսքերը մեջբերում է «Ինտերֆաքսը»:
Ռուսական նախաձեռնությանն իր աջակցության մասին հայտարարել է նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:







































